Իդեալիստական եւ մատերիալիստական հոգեբանություն

Հոգին, որը ըստ Հր. Աճոյանի հայերեն թարգմանաբար նշանակում է «շունչ», մարդկությանը առեղծված հանդիսացող երեւույթ է:Բազմաթիվ գիտնականներ բազմամյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանգում են տարբեր, եւ երբեմն էլ նույնիսկ հակասող ենթադրությունների հոգու եւ մարմնի կապվածության վերաբերյալ: Այսպես իդեալիստները ասում են, թե մարդու մահից հետո հոգին դուրս է գալիս եւ ներթափանցում մեկ ուրիշ մարմին՝ սաղմ,կենդանի, մարդ, առարկա… Այս դեպքում պարզ է դառնում, թե ինչու հոգին ինչպես հայերենում, այնպես էլ այլ բազմաթիվ լեզուներում նշանակում է շունչ:
Նախնադարում «հոգին» ընկալվում էր որպես ինչ որ «ոչ ես», որից մարդը անմիջական կախման մեջ էր եւ վախենում էր նրանից այնպես, ինչպես անկառավարելի բնության տարրերքից: Այսպես 1528թ.-ին Նիկարագուայի կիսավայրենի ցեղերից մեկի ներկայացուցիչը հոգու մասին տվել է հետեւյալ բնորոշումը.«Երբ մարդիկ մեռնում են, նրանց բերանից դուրս է գալիս ինչ-որ բան, որը մարդու է նման: Այդ էակը գնում է այնտեղ, որտեղ գտնվում են տղամարդիկ եւ կանայք: Նա նման է մարդու, բայց չի մահանում, իսկ մարմինը երկրի վրա է մնում»:
Նախնադարյան ցեղերի հետազոտությունները որպես հիմք ընդունելով, ի վերջո անգլիացի հանրահայտ ազգագրագետ Է. Թայլորը հանգում է եզրակացության.«Հոգին նուրբ, ոչ նյութական մարդկային կերպար է՝ գոլորշու, օդի կամ ստվերի ձեւով: Այն իր շնչավորված մարդու կյանքի ու մտքերի պատճառն է: Անկախ է եւ անբաժանելիորեն իշխում է իր մարմնական կրողի վրա: Այն կարող է լքել մարմինը եւ արագորեն տեղից տեղ տեղափոխվել: Հոգին անտեսանելի եւ անշոշափելի է, բայց օժտված է ֆիզիկական ուժով եւ կարող է քնած կամ արթուն մարդկանց ներկայանալ պատկերի կամ ուրվականի ձեւով: Այն կարող է մտնել այլ մարդկանց, կենդանիների կամ առարկաների մեջ, տիրել նրանց, ազդել նրանց վրա»:
Ինչպես ցանկացած անբացատրելի երեւույթ, սա նույնպես ունի իր հակադիր տեսակետը: Ըստ մատերիալիստների հոգին եւ մարմինը ներդաշնակ են, փոխկապակցված, այսինքն մարմնի մահից հետո մահանում է եւ հոգին: Այս տեսակետն ենթադրում է հոգու առաջացումը չորս նախատարրերի(կրակ, օդ, ջուր, հող) միագումարից, կամ դրանցից որեւէ մեկից կազմված երեւույթ: Օրինակ, ըստ Գիպոնի հոգին ջրի ատոմներից է կազմված, ըստ Դիագենոսի օդ է….
Մ.թ.ա. 5-րդ դարում չինացի փիլիսոփա Ֆան Չժենը հանգեց այն եզրակացության, թե մարմինը ոգու նյութն է, ոգին մարմնի ֆունկցիան: Նա ոգու եւ մարմնի ներդաշնակությունը նմանեցրեց դանակին եւ սրությանը՝ առանց մեկի գոյության, մյուսը չի կարող գոյություն ունենալ:
Կա մատերիալիստական մեկ այլ տեսակետ, ոստ որի հոգեկան երեւույթները կապված են ռեֆլեքսների հետ: Սեչենովն գրում է.«Մարդը հաճախակի կրկնվող, զուգորդված ռեֆլեքսների միջոցով սովորում է խմբավորել իր գործողությունները, ընդունակություն է ձեռք բերում նաեւ(նույն ռեֆլեքսների միջոցով) կասեցնել դրանք: Այստեղից էլ ի հայտ է գալիս երեւույթների այն ահռելի շարքը, երբ հոգեկան գործունեությունը մնում է առանց արտաքին դրսեւորման՝ մտքի, մտադրությունների, ցանկությունների եւ այլնի ձեւով»:
Բազմաթիվ ֆիզիոլոգներ եւ շատ մեծություններ, ինչպես օրինակ Ե. Էդրխանը, Ջ. Էքլզը, Ու. Փենֆիլդը ի վերջո հանգել են իդեալիստական եզրակացության: Փենֆիլդը գրում է, որ ինքը համոզված է, որ երբեք հնարավոր չի լինի բանականությունը բացատրել ուղեղին նեյրոնային գործընթացներով: Իրեն թվում է, որ բանականությունը զարգանում եւ հասունանում է առանձին մարդու ամբողջ կյանքի ընթացքում:
Ահա եւ հոգու ու մարմնի ներդաշնակության մի քանի վարկածներ, տեսակետներ, ենթադրություններ: Այժմ ինքներդ փիլիսոփայեք եւ հասկացեք, թե որ միտումին եք հակված դուք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s