Հանդիպում արգենտանահայերի հետ

530557_156383011236376_906969452_n   Դեռ չհարմարված նոր կրթական միջավայրին առաջին ճամփորդություն… Արգենտինահայերը Բուենոս Այրես քաղաքից ժամանել էին իրենց հայրենիք, եւ մեկ շաբաթ պետք է անցկացնեին Հայաստանում: Դե իսկ մեր կրթահամալիրը միշտ բաց է եւ ընդունում է ցանկացած հյուրի:  Սկզբում նրանց հրավիրեցինք կրթահամալիր, ծանոթացրեցինք մեր կրթական միջավայրին, երգեցինք, պարեցինք, իրենք էլ մի անմոռաց պար ցուցադրեցին, եւ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին իրենց հետ գնացինք Սարդարապատ, ապա Էռնեկյան այգիներ: Հրաշալի ժամանակ անցկացրեցինք իրենց հետ, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Քանի որ իրենց մեծամասնությունը հայերենին լավ չէր տիրապետում, ապա ստիպված իրար հետ խոսում էինք անգլերեն: Դա մեծ առավելություն էր բոլորիս համար, հրաշալի 1235329_161016520766720_661165337_nհնարավորություն էր կիրառելու անգլերեն լեզուն: Մենք իրենց հայերեն բառեր էինք սովորոցնում, նրանք մեզ արգենտիներեն, իսկ, քանի որ արգենտիներենը նման է իսպաներենին, ապա մեծ ուշադրությամբ էինք լսում բառերը, եւ փորձում մտապահել:
Օրվա վերջում էլ անձրեւ եկավ, իրենք մեզ, մենք էլ իրենց հանձնեցինք փոքրիկ նվերներ: Այս հանդիպումը ինձ համար տպավորիչ էր, քանզի առաջին անգամ ես շփվեցի «օտարերկրացիների» հետ, օգտագործեցի անգլերենը, առաջին անգամ ձեռք բերեցի  արգենտինահայ ընկերներ, եւ սա իմ առաջին ճամփորդություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Advertisements

One thought on “Հանդիպում արգենտանահայերի հետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s