Խոսրովի անտառ, Կաքավաբերդ

IMG_0814   Սեպտեմբերի 21-ը կրթահամալիրում հայտարարված էր բարձրունքների հաղթահարման օր: Սեբաստացիներից շատ-շատերը անկախության օրը ուղեւորվեցին նվաճելու տարբեր գագաթներ, իսկ մենք՝ մի խումբ սեբաստացիներ, որոշեցինք տիկին Ելենայի գլխավորությամբ ուղեւորվել Խոսրովի անտառ, նվաճել Կաքավաբերդը: Բայց ինչ-ինչ պատճառներով մենք ուղեւորվեցինք սեպտեմբերի 22-ին:
Ուղեւորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, եւ մինչ անտառ հասնելը մեր

IMG_0825

տրամադրությունը բարձր էր: Բայց դա չեք համեմատի այն աղմուկ-աղաղակի հետ, որը մենք բարձրացրեցինք զինվորական մեքենայի մեջ: Մի խոսքով՝ իրար վրա ընկնելով, երգելով, իրար «միս ուտելով» հասանք այն սարը, որը պետք է նվաճեինք:

IMG_0817

Բոլորս մեծ ոգեւորությամբ սկսեցինք բարձրանալ: Էներգիայով լի էինք, ուրախ: Իրար օգնելով, դժվարանցանելի տեղերը միասին հաղթահարելով հասանք բարձրունքին: Ի՜նչ հաճելի զգացմունք էր առաջին անգամ հայտնվելը այդքան բարձր վայրում, հոգնած, պառկել խոտերի մեջ, եւ նայել երկնքին:
Արդեն ուշ էր, քանի որ մենք պետք է գնաինք տեսնելու նաեւ ջրվեժը, եւ մեր մեջ արմատացած ձիու հայտնաբերած եկեղեցին: Սողալով, ճանապարհին ծառերից միրգ քաղելով, իջանք ցած եւ մեզ արդեն սպասում էր մյուս էքստրեմալ փորձությունը՝ պետք է IMG_1034հասնեինք Աստղիկի ջրվեժ: Սպասվածից սարսափելի էր ճանապարհը: Նեղ եւ թեք ճամփան հաղթահարելուց եւ բազմաթիվ փորձությունների մեջ ընկնելուց հետո հասանք եւ հիացանք բնության հրաշքով, ու վերադարձանք զինվորական ավտոմեքենաների մոտ: Մնացել էր հիանալ եկեղեցով:
IMG_0994   Երբ հասանք եկեղեցի, արդեն մութն ընկել էր, եւ ստիպված մեր բջջային հեռախոսների լույսով կարողացանք տեսնել եկեղեցին: Այն կիսաքանդ էր, առանց գմբեթ… եւ ամենատպավորիչը եկեղեցու երկու ավետարաններն էին, որոնք դեռ մնացել էին եկեղեցում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s