Ճանաչիր ինքդ քեզ

1424433_667163893314435_1751613634_nԵրբեւիցէ մտածե՞լ եք ինքներդ ձեր մասին: Փորձե՞լ եք հասկանալ թե ինչպիսի բնավորություն ունեք: Փորձե՞լ եք գտնել ձեր լավ եւ վատ կողմերը: Փորձե՞լ եք կշռադատել ձեր արարքները նախքան դրանք իրագործելը եւ իրագործելուց հետո:
«Ճանաչիր ինքդ քեզ». արտահայտություն, որն իր մեջ ընդգրկում է փիլիսոփայական մի ամբողջ աշխարհ, մտածելու տեղիք է տալիս, ինքդ քեզ ճանաչելու եւ ինքնագնահատականի ձեւավորման հնարավորություն ընձեռում: Այս արտահայտությունը կարող է փոխել շատերի տեսակետը աշխարհընկալման վերաբերյալ, ինչպես օրինակ այն փոխեց անտիկ փիլիսոփա Սոկրատեսի կյանքը: Նա հասկացավ, որ աշխարհը ուսումնասիրելու եւ հասկանալու համար նախ մարդ պետք է ճանաչի ինքն իրեն՝ իր էությունը, բնավորությունը….
Մենք բոլորս բանական մարդ ենք, ընձեռված խոսելու, մտածելու, դատելու ընդունակություններով: Ուստի համոզված եմ բոլորս էլ գոնե մեկ անգամ մտորել ենք ինքներս մեր մասին: Ուրեմն ինչպիսի՞ կարծիքի ենք: Արդյո՞ք թերագնահատում ենք ինքներս մեզ, թե՞ գերագնահատում: Արդյոք կարողանում ենք գտնել ոսկե միջինը….
Արդյոք, արդյոք, արդյոք, արդյոք……. Հարցերի շարքը անվերջ կարելի է շարունակել, իսկ պատասխանել կարելի է բազմազան մտորումներով եւ տեսակետներով: Ուստի կփորձեմ ներկայացնել իմ մտորումները մարդու ինքնագնահատականի մասին:
Ինքնագիտակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն արտացոլել արտաքին աշխարհը, այլ իրեն առանձնացնելով այդ աշխարհում, ճանաչել սեփական ներքնաշխարհը, ապրել, զգալ այն եւ որոշակի վերաբերմունք ունենալ սեփական անձի նկատմամբ: Բայց մարդու համար շատ կարեւոր է, թե իր մասին ինչ կարծիք ունեն իրեն շրջապատող մարդիկ, որոնց տեսակետը մեծ ազդեցություն է ունենում ինքնագնահատականի ձեւավորման գործում: Այսինքն մարդու կատարած ցանկացած խելացի արարք, դրսեւորված գիտակցված վարք, դա ոչ այնքան այն բանի արտահայտությունն է, թե ով, ինչպիսին է այդ մարդն իրականում, որքան դա սեփական անձի նկատմամբ պատկերացումների արդյունքն է:
Ինչպես ցանկացած երեւույթ, մարդու ինքնագնահատականը, որպես գիտակցության բարձրագույն ձեւ, նույնպես պետք է լինի ոսկե միջինում: Այսինքն մարդ ոչ թե պետք է իրեն թերագնահատի, կամ գերագնահատի, այլ կարողանա գտնել դրա ոսկե միջինը, որը պետք է համապատասխան լինի իր մտածելակերպին: Սակայն ցավում եմ, որ այժմյան հասարակությունը ունի շատ բարձր ինքնագնահատական իր մասին: Ինչու՞, ինչու՞ պետք է մարդ իրեն դասի բոլորից բարձր, իրեն իշխող զգա, իսկ իրեն շրջապատող թերագնահատ մարդիկ ավելի բարձր դասելով նրան, կատարեն իշխողի քմահաճույքները: Գուցե՞ դա դաստիարակությունից է գալիս: Գուցե՞ ծնողների մեղքն էլ կա այդ հարցում: Բայց ոչ, կյանքն է մարդկանց այդպիսին դարձրել, կյանքի դառը ներկան եւ անհուսալի ապագան: Չեմ վախենա եթե մարդուն համեմատեմ կենդանու հետ: Աստված մարդուն ստեղծել է որպես հսկող աշխարհին, որպես պահապան ամեն մի ծառի ու թփի, որտեղ ապրում է Աստծո մի մասնիկ: Իսկ այժմ մարդը գազանից էլ վտանգավոր է: Գազանը որս կատարելով ապահովում է իր կյանքը, իսկ մարդը չարաշահում է բնությունից իրեն բաժին մասը, աղտոտում եւ ավերում այն,վտանգի տակ դնելով իր եւ իր հսկողության տակ գտնվող աշխարհի գույությունը: Զուր չէ Սոկրատեսը գեղեցիկ համարել այն, ինչ օգտակար է:
Ուրեմն եկե՛ք կատարենք մեր սրբազան առաքինությունը, եկե՛ք պաշտպան կանգնենք մեր պաշտպանության եւ հսկողության տակ գտնվող աշխարհին: Եկե՛ք ապրենք համերաշխ եւ հանդուրժող վերաբերմունք ցուցաբերենք հասարակության հանդեպ: Չէ որ դրանից կբարձրանա մարդկանց ճիշտ ինքնագնահատականը եւ մարդիկ ավելի լավ կճանաչեն իրենց, որպես երկրին պիտանի զավակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s