Էկոլոգիական խնդիրներ

1234976_508219632603130_1115149831_n

Մենք ենք կառուցում մեր ապագան: Մենք ենք ի վերջո պատասխան տալիս մեր չմտածված արարքների համար: Եվ հիմա մեր ոչ խելամիտ արարքների շնորհիվ երես առ երես ենք դուրս եկել էկոլոգիական խորը խնդիրների առջեւ:
Երկիր մոլորակը ստեղծվել է չորս միլիարդ տարի առաջ, իսկ մարդը՝ երկու հարյուր հազար, բայց այդ փոքր ժամանակահատվածում մարդ արարածը այնպիսի խնդիրների առջեւ է հայտնվել, ինչպիսիք են էկոլոգիական խնդիրները:

Մարդու կողմից օգտագործվող սպառվող պաշարները, ինչպիսին օրինակ սեւ ոսկին է՝ նավթը, գտնվում են սպառման գոտում: Այժմյան մարդը կախում ունի նավթից, եւ առանց դրա դժվար կլինի պատկերացնել մեր հետագա կյանքը:  Նավթի հայտնագործումից հետո մարդը թեւակոխեց նոր փուլ, սկիզբ դրվեց տեխնիկային, որը հիմք հանդիսացավ բարձրահարկ շենքերի՝ երկնաքերների կառուցմանը: Նավթի շնորհիվ էլեկտրաէներգիա է ստացվում, որը նույնպես կարեւոր է մարդու համար: Բոլորիս կողմից քաջ հայտնի Նյու Յորքը իր գիշերային գեղեցկությամբ պարտական է նավթին: Ի զուր չէ, որ նավթը համարում են երկրի երակները:

Ջուրը մարդկության համար ամենակարեւոր հեղուկն է: Ջուրը ունենալով եզակի մոլեկուլյար կառուցվածք, հսկայական դեր է կատարում մեր օրգանիզմում: Դրանով է պայմանավորված մեր գոյությունը: Սակայն մարդկության անխնա օգտագործման արդյունքում նկատվում է քաղցրահամ ջրի պաշարների նվազում: Այժմ ցանկացած բնագավառում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ ջուրը մեծ տեղ է զբաղեցնում, եւ ջրային պաշարների վերջանալու դեպքում կկանգնի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը: Մարդիկ չեն կարողանա գոյատեւել ջրային ռեսուրսների պակասից: Չէ որ ջուրը կյանքի համար ամենակարեւորն է:

Զանգվածային ծառահատումները բազմաթիվ անտառների վերացման հիմք են հանդիսանում: Մարդիկ անխնա հատում են ծառերը, չմտածելով, որ կյանքից զրկելով նույնիսկ մեկ տերեւ, նրանք իրենց իսկ զրկում են մի փոքր թթվածնից, իսկ եթե դա հասնում է անտառների ոչնչացմանը, ապա պարզ է, թե ինչ վնաս են հասցնում իրենք իրենց: Բացի դրանից այժմ հաճախ են լինում հրդեհներ անտառներում: Ինչքան էլ մարդիկ զգույշ լինեն, միեւնույնն է, չոր անտառները մի փոքր բանից էլ կարող են բռնկվել:
Իսկ օզոնի շերտի քայքայումը բոլորիս էլ քաջ հայտնի է: Արդյունաբերությունը քայքայում է օզոնի շերտը, որը այդքան կարեւոր է մարդկության համար՝ այն պաշտպանում է մարդկությանը ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից:
Մի խոսքով կյանքում ամենինչ փոխկապակցված է, եւ այն վերաբերմունքը, ինչ մենք ցույց ենք տալիս բնությանը, անդրադառնում է մեզ: Ուրեմն ժամանակն է գիտակցել մեր արած սխաները եւ դրանց լուծում տալ: Պետք է գործել հենց հիմա, վաղն արդեն ուշ կլինի:

Ֆիլմը այստեղ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s