Թափոններ: դրանց տեսակները, խնդիրները

053107125971

Մարդիկ իրենց գոյության ընթացքում բավարարելու համար իրենց պահանջները օգտագործում են իրեր, որոնց մնացորդները դառնում են թափոններ:
Թափոնները լինում են գազային, հեղուկ եւ պինդ: Գազային եւ հեղուկ թափոնները անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններից ձեւավորվում է աղբը: Դրանք իրենց հերթին լինում են կենսաքայքայվով եւ ոչ կենսաքայքայվող: Կենսաքայքայվող են խոհանոցային մնացորդները, գոմաղբը, թղթի եւ սննդի մշակման գործարանների թափոնները, ոչ կենսաքայքայվողներն են մետաղները, ապակին, պոլիէթիլենը, ռետինը եւ այլ նյութեր:
Մարդկանց թվաքանակին համապատասխան աճում է նաեւ նրանց պահանջարկը նյութերի նկատմամբ, այդ իսկ պատճառով աղբի թափոնները այժմ հսկայական չափսերի են հասնում: Այս հիմնախնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանզի օրեցոր աճող աղբի կույտերը մեծ վտանգ են ներակայացնում մեր առողջության համար: Բազմաթիվ արտանետված նյութեր, ինչպիսիք են օրինակ պոլիէթիլենե տոպրակները, ռեակցիաների մեջ մտնելով այլ նյութերի հետ, շրջակա միջավայր են արտանետում բազմաթիվ թունավոր նյութեր, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ նույնիսկ շնչառության միջոցով, լուրջ հետեւանքներ կարող է թողնել:
Բազմաթիվ երկրներ մեծ ֆինանսական միջոցներ են տրամադրում այս խնդրի լուծման համար: Այդ երկրները աչքի են ընկնում աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ:i
Հայաստանում այս խնդիրը նույնպես լուծման կարիք ունի, քանզի բազմաթիվ վայրերում կուտակված աղբից ամաչում ենք նախ եւ առաջ մենք, երբ Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Բացի դրանից փողոցներում առկա բաց աղբամանները եւս իրենց ազդեցությունն են ունենում կեղտոտման հարցում: Քամու, անձրեւի արդյունքում երբեմն աղբը հայտնվում է փողոցներում: Դրա համար ուղղակի պետք է տեղադրել փակ աղբամաններ, որոնք հարմար լինեն օգտագործման համար, եւ միեւնույն ժամանակ չաղտոտեն շրջակա միջավայրը, ինչպիսի լուծում օրինակ գտել են մեր հարեւան Վրաստանում:

IMG

Բացի դրանից մեծ խնդիր է նաեւ պոլիէթիլենե տոպրակների օգտագործումը: Նրանք մեծ խնդիրներ կարող են առաջացնել, քանզի միջավայր են արտանետում վնասակար նյութեր: Ճիշտ է դրանք թեթեւ են եւ մեծ տեղ չեն զբաղեցնում, բայց հսկայական վնաս են հասցնում կենդանական եւ բուսական աշխարհին: Բազմաթիվ երկրներում տուգանքներ են սահմանված պոլիէթիլենե տոպրակների վաճառքի եւ յուրացման համար: «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակվել է մի նյութ, ըստ որի Իռլանդիայում 2002թ.-ին սահմանված տուգանքի արդյունքում դրանց օգտագործումը նվազեց 94%-ով, իսկ հիմա Իռլանդիայի ոչ մի անկյունում չեք տեսնի պոլիէթիլենե տոպրակներ:

Աղբյուրներ՝ http://www.thismontharmenia.wordpress.com/
http://www.emanuelagjoyan.blogspot.com/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s