Երբ խոսում է հոգիդ

Ճիշտ է որոշ դասերից բացակայեցինք, բայց անցկացրեցինք մի հրաշալի մասնագիտական էքսկուրսիա «Magic Sand»-ում:

Ուղեւորությունը իսկապես տպավորիչ էր: Սա մեր առաջին էքսկուրսիան էր հոգեբանության բնագավառում, եւ մեր իմացածը օգտագործելն ու հասկանալը իսկապես պետք էր յուրաքանչյուրիս համար:
Արտ-թերապիայի մասին որոշ պատկերացումներ ունեինք, սակայն այս ամենը իրական աչքով տեսնելը, որոշ կուրսեր անցնելը եւ անկեղծ մասնագիտական զրույցը ավելի ամրապնդեցին մեր որոշումը դառնալ հոգեբան:
Մեզանից յուրաքանչյուրը անցավ երեք թերապիա՝ մեծերի ավազաթերապիա, փոքրերի ավազաթերապիա եւ բամբակաթերապիա:

1383588_344937838976946_233841286_n

Թերեւս ամենատպավորիչը բամբակաթերապիան էր: Այն հիմնականում ակտիվ երեխաների համար է: Հանգստացնող բամբակով լցված սենյակ մտնելով՝  ասես թեւեր ես առնում եւ կարող ես սավառնել: Ազատությունն ու հանգստությունը միանգամից պատում են հոգիդ: Ապա մեր կողմից արդեն սիրված հոգեբանը՝ Մարիամը, միացրեց հանգստացնող երաժշտություն եւ խնդրեց մեզ հարմար պառկել եւ փակել աչքերը: Ապա խնդրեց մեզ հիշել մեր կյանքի ամենալավ պահը: Իսկապես զգացինք, թե ինչ հանգստություն իջավ մեզ վրա:

Երեւի շատերին է հայտնի ավազով նկարելու արվեստը: Իսկ երբեւիցէ կմտածեի՞ք, որ դա նույնպես

100_5959

ունի հանգստացնող հատկություն: Ես չգիտեի այդ մասին: Մեծերի ավազաթերապիան հենց դա էր՝ նկարել ավազով եւ ամբողջ դրական եւ բացասական լիցքերը հաղորդել նկարին, վանել, ազատվել բացասական լիցքերից եւ դա փոխանցել նկարին:

1380073_549327538494680_1126631413_n

Մեր անցած թերապիաներից միակը փոքրերի ավազաթերապիան էր, որի մասին որոշ պատկերացումներ ունեինք: Սենյակի մեջտեղում ավազով լի աման կար, իսկ պահարանների մեջ տարբեր տեսակի խաղալիքներ՝ կենդանիներ, հեքիաթի հերոսներ, մրգեր, խոհանոցային պարագաներ…. Մենք այդ խաղալիքների միջոցով ավազի վրա պետք է ստեղծեինք մեր աշխարհը (չպետք է մոռանալ, որ ավազը հանգստացնող հատկություն ունի):
Ճիշտ է, «Magic Sand»-ում կային բազմաթիվ այլ թերապիաներ, սակայն մեր ժամանակը չներեց դրանք նույնպես անցնել, բայց դիտեցինք եւ լուսանկարեցինք երեխաների որոշ աշխատանքներ:

Հուսով եմ մենք՝ մեր ակումբով, կանցնենք մյուս թերապիաները եւ այսպիսի բովանդակալից էքսկուրսիաներ շատ կկազմակերպենք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s