Էրեբունի-Երեւան

1378837_162984450576232_1395522136_n

Ուրբաթ օրը մտածմունքների մեջ էի, թե Էրեբունի-Երեւանի 2795 ամյակը ինչպես եւ ում հետ եմ նշելու: Շատ ուրախացա, երբ ընկ. Լիլիթը տեղեկացրեց, որ կարող ենք տոնը նշել միասին: Այսպես Մայր դպրոցի մուտքի մոտից ուղեւորվեցինք Կենտրոն, բայց փողոցները փակ լինելու պատճառով ստիպված շուտ իջանք երթուղային տաքսիից եւ ոտքով քայլեցինք: Մեզ հետ միշտ ուղեկից էին զվարճալի իրավիճակները, հրաշալի մթնոլորտը:
Երեւանը եռուզերի մեջ էր: Ամենուր ծածանվում էր եռագույնը, բոլորը Էրեբունի-Երեւան շապիկները հագած քայլում էին փողոցներով, խենթություններ անում, երգում, պարում, ուրախանում: Եվ զարմանալի չէ, որ բազմաթիվ անգամներ իրար կորցրել ենք, «գլուխներս տնկած» գնում էինք առաջ եւ հանկարծ նկատում, որ կորցրել ենք ընկ. Լիլիթին եւ ընկերներին: Ճանապարհին անընդհատ հանդիպում էինք ծանոթների, ընկերների, ովքեր նույնպես չէին զլացել եւ տոնը նշում էին Երեւանի հետ:
Քայլեցինք Հյուսիսային պողոտայով: Ձեռքներիս եւ այտերիս եռագույն նկարեցինք: Զարմացանք, երբ միացրեցին «Ծաղկաձորի» պարի երաժշտությունը, եւ առանց մտածելու ձեռք-ձեռքի տված պարեցինք: Ուշագրավն այն էր՝ երկու անգամ այդտեղով անցնելիս միացրած էր այդ երաժշտությունը: Հանկարծ նկատեցինք, որ պողոտայի աջ թեւի վրա մի խումբ տղաներ բասկետբոլ են խաղում: Որոշներն ասում էին, թե կրթահամալիրի բասկետբոլի խմբի երեխաներից էլ կան:164602_162981493909861_703760739_n Ապա քայլեցինք դեպի Օպերա, Կարապի լիճ: Ես, Կարինեն եւ Անուշիկը ճգիտեմ էլ որտեղից փուչիկներից մեեեծ եռագույն գտանք, եւ այդպես էլ չբաժանվեցինք նրանից: Երկուշաբթի օրը այն կլինի Մայր դպրոցում, բայց թե ինչ վիճակում՝ չգիտեմ:
Կասկադում վերջապես գտանք եւ վերցրեցինք Էրեբունի-Երեւան գրած շապիկներ, շարֆեր, կրծքանշաններ… Բայց արդեն ուշ էր: Պետք է տուն գնայինք: Ընկ. Լիլիթը մայրական հոգատարությամբ բոլորին երթուղային տաքսիներ նստեցրեց, եւ ամենավերջում նստեց իրեն հարմար երթուղայինը:

Չեմ զղջում, որ օրս անցկացրեցի իրենց հետ: Այս օրը հավերժ կմնա իմ հիշողության մեջ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s