Բնական ռեսուրսներ

 221142271359351524Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երեւույթներն են, որոնք օգտագործվում են, կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք եւ սպառման առարկա:

 

Բնական ռեսուրսները լինում են սպառվող եւ անսպառ: Անսպառ ռեսուրսներն են օրինակ արեւի ջերմությունն եւ էներգիան, քամու, ծովային ալեկոծությունների, տեղատվության եւ մակընթացության էներգիան:
Իսկ մնացած ռեսուրսներն սպառվող են: Սրանք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ վերականգնվող եւ չվերականգնվող: Վերականգնվող ռեսուրսներն են, օրինակ բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Այսինքն նրանք ունեն ցիկլային զարգացում՝ բույսերը եւ կենդանիները՝ կենսաբանական,իսկ ջրային ռեսուրսները ջրի շրջապտույտի:  Չվերականգնվող ռեսուրսների օրինակ են օգտակար հանածոները:
Կարեւոր է նաեւ ռեսուրսների դասակարգումը ըստ ծագման՝ ջրային, հողային, կենսաբանական, կլիմայական եւ հանքային:
Մեկ այլ դասակարգման ձեւ է փոխարինելի եւ անփոխարինելի ռեսուրսները: Օրինակ մարդու համար անփոխարինելի է թթվածինը, քաղցրահամ ջուրը, իսկ փոխարինելի բազմաթիվ ռեսուրսներ կան: Դրանցից են փայտանյությը, մետաղը, բնական թելերը, բնական կաշին ու մորթին եւ այլն:
Այժմ երկիր մոլորակի վրա բազմաթիվ ռեսուրսներ գտնվում են սպառման գոտում: Որոշների պաշարները կարող են բավարարել միայն

5468535

մոտակա հիսուն տարիները: Դա բավականին կարճ ժամանակահատված է, եւ տվյալ ռեսուրսի բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Երկիր մոլորակի համար: Այսպես նավթի պաշարները գնալով նվազում են, իսկ նավթը չվերականգնվող ռեսուրս է: Նավթի շնորհիվ մարդկությունը ստանում է էներգիա, որը իր գործունեության համար շատ կարեւոր է: Իսկ այժմ մարդիկ անխնա օգտագործում են նավթի պաշարները, եւ այժմ այն գտնվում է սպառման գոտում: Իսկ ինչու՞: Ինչու՞ չենք օգտագործում արեւի անսպառ էներգիան, որը մենք կարող ենք օգտագործել նույնիսկ միլիարդավոր տարիներ հետո:
Քաղցրահամ ջուրը նույնպես գտնվում է սպառման գոտում: Խմելու ջրի պաշարները գնալով պակասում են, մինչդեռ ջուրը անփոխարինելի ռեսուրս է:
Այսպիսով բնական ռեսուրսները մեծ տեղ են զբաղեցնում մեր կայնքում, եւ դրանց սպառումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել:

աղբյուր՝ http://www.martamara86.wordpress.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s