Ուխտագնացություն Արեւմտյան Հայաստան

DSC04030    DSC03896

DSC03992                    DSC03915        DSC03835      DSC03929
DSC03870   DSC03830
DSC04047    DSC04011
DSC04008    DSC04006

DSC03795

Վերջապես եկավ հոկտեմբերի 19-ը…. Վաղ առավոտյան շարժվեցինք Արեւմտյան Հայաստան՝ կատարելու ուխտագնացություն մեր նախնիների ոտնահետքերով: Բարեհաջող հատելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները՝ ոտք դրեցինք  բոլորիս կողմից բաղձալի հողի վրա: Ճանապարհին՝ պատուհանից այն, կողմ աշունն իր վառ գույներով ծածկել էր անտառներն ու սարերը: Աշնան շնչով տոգորված ծառերն ու թփերը իրենց հմայքով չէին կարող համեմատվել և ոչ մի աշնան: Հրդեհված ծառեր, սարեր՝ ողողված «լավայով»… Մի խոսքով, հեքիաթային բնություն: Եվ հանկարծ նկատեցինք, որ սարերին ու ծառերին արդեն ձյան  շերտ է նստել: Եղանակը ցուրտ էր, ուստի սառած եւ մրսած լուսանկարեցինք, լուսանկարվեցինք, աղբյուրից պաղ ջուր վերցրեցինք և վազելով նստեցինք միկրոավտոբուսը:  Բավական երկար ժամանակ գնալուց  հետո

DSC03819Վերջապես հասանք իմ համանուն և երազած քաղաք Անին: Անառիկ Անիի ավերակները վաղուց էի երազում տեսնել և վերջապես…
Ուղղակի հիացած եմ, մինչեւ հիմա դեռ ավերակների ազդեցության տակ եմ: Հուսով եմ, մյուսներն  էլ են հիացած: Ընկ. Աշոտը պատմում էր ամեն ինչ, ինչ հնարավոր էր պատմել Անիի դիրքի, մշակույթի, արդյունաբերության և նշանակության մասին: Քայլեցինք, հիացանք Անիի ավերակներով, լուսանկարվեցինք կիսաքանդ եկեղեցիների և դարպասների մոտ, ինչպես նաև լուսանկարեցինք հիշողության համար: Բայց ափսոս, որ եղանակը վատն էր:

DSC03873

Բացի նրանից, որ ցուրտ էր, մի որոշ ժամանակ անց բարձրացավ ուժեղ քամի, և սկսվեց անձրև: Որպեսզի մեզ մի քիչ տաքացնենք, թռվռալով և վազելով ներխուժեցինք միկրոավտոբուս և ճանապարհ ընկանք Բայազետ՝ «Էրտուր» հյուրանոց:
Հաջորդ օրը արթնացանք շուտ, փոքրիկ նախաճաշ  արեցինք և ուղեւորվեցինք Բերկրիի ջրվեժ, Վան, Վանա լիճ:
Հիրավի, աննկարագրելի է Բերկրիի ջրվեժն շրջակա բնությամբ: Բարձր բարդիների ականջ շոյող շրշյունը, Բերկրի գետի շառաչյունը, բարձունքից գահավիժող ջրվեժի ջրերը…..

DSC03889     Վանի գողացած խնձորներ…. Հետաքրքիր միջադեպ….     Վանա լիճ…. Ամենագեղեցիկ լճերից մեկն աշխարհում: Պարզ, խաղաղ ու լազուր հայելի, կղզյակներ, Աղթամար կզղին, որտեղ կանգնած է Սուրբ Խաչ, տպավորիչ պատմություններ, Վանա տառեխ…
Վան…. Վանա կատու՝ Վան քաղաքի խորհրդանիշներից մեկը, Վանի կենտրոն, հրաշալի հյուրանոց…..
DSC03893 Վանի միջնաբերդ, Արգիշտի թագավորի դամբարան, անթիվ սեպագրեր….
Երրորդ օրը ման եկանք Վան քաղաքով, հուշանվերներ գնեցինք, այցելեցինք Վան քաղաքի երկու դպրոց: Մեկը ավագ դպրոցն էր՝ 9-12-րդ  դասարաններ, իսկ մյուսը՝ կրտսեր՝1-4-րդ: Ներկայացրինք մեր կրթահամալիրը, բուկլետներ բաժանեցինք:  Կարսով պետք է հիանայինք հաջորդ օրը: Այսպիսով, Վանից շարժվեցինք Սարիղամիշ: Հյուրանոց հասանք բավական ուշ: Եվ,  քանի որ համացանցի հետ կապված խնդիրներ կային, երրորդ օրվա մասին նյութ չկարողացանք տեղադրել կրթահամալիրի կայքում:DSC04041    Չորրորդ օրը պետք է ավարտեինք մեր կիսատ թողած գործերը՝ շրջայց կատարեինք Կարսով, տեսնեինք Մհերի դուռը, Եղիշե Չարենցի տունը, բարձրանայինք Կարսի միջնաբերդը և հետո բռնեինք տունդարձի ճամփան:

DSC03977  DSC03868
DSC03847DSC03828

DSC03814    13

12     1

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s