Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ (Նավթ, գազ, ածուխ)

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության եւ կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:
259301007Նավթ.
Նավթը բնական եղանակով հայտնվող երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող յուղանման յուրահատուկ հոտով հեղուկ է:
Բնական գազ.

   Բնական գազը երկրի ընդերքում լինում է գազային վիճակում:  Արդյունաբերական 5066d723a8b8f_cropհանքավայրերը հանդիպում են որեւէ այլ օգտակար հանածոյի հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաեւ գազակոնդեստատային հանքավայրերի ձեւով:
Ածուխ
62703157_3_644x461_ugol-kamennyy-dlya-otopleniya-prodayu-otoplenie  Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:
Երեքնել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են եւ շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդու կենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:
Նավթի հանույթի սկզբից սկսած (1850թթ. վերջ) մինչեւ 1979թ. վերջը աշխարհում արդյունահանվել է ավելի քան 50 մլրդ տոննա նավթ: Եվ սա դեռ այն ժամանակ, երբ մարդկանց պահանջը էներգիայի նկատմամբ այն չափերի չէր հասնում, ինչպիսին հիմա է: Ուստի նավթի պաշարները գնալով նվազում են, էներգիայի հանդեպ մարդկանց պահանջը՝ մեծանում, իսկ 50 տարի հետո, նավթի պաշարների սպառման դեպքում, կկարողանա՞նք մեր կյանքը պատկերացնել առանց էլեկտրաներգիայի, ինքնաթիռների, բջջային հեռախոսների, ինչպես նաեւ գիշերը տիեզերքի նմանվող քաղաքների ու փողոցների: Իհարկե՝ ոչ:
Գազ. եւս մի վառելիքաէներգետիկ ռեսուրս, որի բացակայությամբ անհար է պատկերացնել մեր կյանքը: Գազը օգտագործվում է ամենուր: Կենցաղում այս ռեսուրսը օգտագործվում է տաքացնելու համար, օգտագործվում է նաեւ որպես վառելանյութ ավտոմեքենաների համար: Մինչդեռ գազի այրումից շրջակա միջավայր են արտազատվում թունավոր նյութեր, չնայած դրանց չափը բենզինի հետ համեմատած քիչ է:
Թերեւս ամենաանվտանգ ռեսուրը այս երեքից գազն է, թե՛ հանույթով, թե՛ օգտագործմամբ:
Բայց մի րոպե՜: Միթե՞ մեծ չէ վնասը հենց ռեսուրսները հանելու ժամանակ: Բազմաթիվ ծառահատումներ, խորությամբ փորված փոսեր, որոնք հողային շերտի փոփոխությունների եւ սողանքների պատճառ են դառնում…
Ուրեմն ինչու՞ սրանց հետ մեկտեղ չոգտագործել արեւի, քամու էներգիան, որը բնությունը շնորհել  է մեզ չպառվելու նպատակով, որը չարիք չի դառնում մարդկանց համար, որը ստեղծված է ռեսուրսների շահագործումը փոքրացնելու համար:

աղբյուրներ՝ Հայկական սովետական հանրագիտարան
http://www.wikipedia.org

Leave a comment