Այլընտրանքային էներգիա, ՋԷԿ, ՋՐԷԿ, ԱԷԿ

ՀԷԿ.
Ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների եւ սարքավորումների համալիր: Ջրէկները կառուցում են հիմնականում մեծ, ջրառատ, կամ լեռնային արագահոս գետերի վրա:ՀԷԿ-երը լինում են խոշոր(250 ՄՎտ-ից բարձր), միջին (մինչեւ 25ՄՎտ) եւ փոքր(մինչեւ 5ՄՎտ): ՀԷԿ-ի հզորությունը կախված է ջրի անկումից առաջացած ճնշումից, ջրի ծախսից եւ հիդրոագրեգատների օ.գ.գ.-ից: ՀԷԿ-երի լինում են գետահունային, պատվարամերձ, դերիվացիոն, պատվարա-դերիվացիոն, հիդրոկուտակիչ եւ մակընթացային:

old-yerevanjek_234623564ՋԷԿ.
Եւս մեկ էլեկտրակայան: ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի շուրջ 75%-ը ստացվում է ՋԷԿ-երից: Այստեղ արտադրվում է ոչ միայն էլեկտրաէներգիա, այլ նաեւ ջերմություն, որը սպառիչներին է հասնում շոգու կամ տաք ջրի միջոցով: Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում և կրկին ուղարկում են կաթսայակայանք: Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:

ԱԷԿ.
Էլեկտրակայան, որտեղ ատոմային էներգիան ձոխակերպվում է էլեկտրականի: ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է:  Այդ ռեակտորում արաշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետեւ փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես սովորական ջերմաէլէկտրակայանում: Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 մլն. Կվո.ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 մլն անգամ գերազանցում է մեկ կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան:

Այլընտրանքային էներգիա

Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում:

Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:

Գեոթերմալ էներգիաԱյօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հադիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: ՀՀ-ում տաք ջրի հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում:

 

Աղբյուր՝ http://emanuelagjoyan.blogspot.com
http://www.encyclopedia.am
Հայկական Սովետական Հանրագիտարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s