Էլեկտրակայանների եւ այլընտրանքային ռեսուրսների վնասը, անհրաժեշտությունը:

iԷլեկտրակայանները լի են իրենց դրական եւ բացասական կողմերով:
ՀԷԿ-երը էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն այն ունի իր բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաեւ հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի:

ՋԷԿ– Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:

Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային աղտոտում:

ԱԷԿ- Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3•10ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը (1կգ ածուխ): Հետևաբար նույն քանակի էներգիա տվող ԱԷԿ-ը ՋԷԿ-ի համեմատ զգալի պակաս վառելիքի կարիք ունի:Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն: Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: Սակայն աէկ-ների հիմնական խնդիրը իր վտանգավորությունն է: Ճիշտ է, աէկ-ները աշխատում են կառուցել բնակավայրերից հեռու վայրերում, սակայն դրանց ազդեցությունը մարդկանց վրա անխուսափելի է: Պատերազմների ժամանակ սրանք կարող են դառնալ միջուկային զնեք:

Այլընտրանքային ռեսւորսներ:

Հիրավի ամենաանվտանգ ռեսուրսները այլընտրանքային ռեսուրսներն են: Մարդիկ կարողանում են օգտագործել քամու, արեւի, մակընթացությունների էներգիան: Դրանք անսպառ աղբյուր են, իսկ էլեկտրակայանների հումքը վաղ թե ուշ վերջանալու է: Բացի դրանից դրանք չեն առաջացնում էկոլոգիական լուրջ խնդիրներ: Չնայած օրինակ արեւից մենք չենք կարող ստանալ էներգիա գիշերը, կամ ցերեկային որոշ ժամերին: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

Հայաստանուեմ այս ոլոտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում: 

 

Աղբյուր՝ http://emanuelagjoyan.blogspot.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s