Այց ՀՀ նախագահի նստավայր

Շաբաթ օրը մի խումբ սեբաստացիներ ընկեր Արտակի գլխավորությամբ ուղևորվեցին նախագահի նստավայր: Այնտեղ մուտքը միայն անձը հաստատող փաստաթղթով էր, քանզի մուտք էինք գործում նախագահի նստավայր: Սկզբում մեզ դիմավորեց մի հաճելի անձնավորություն և մեզ ուղեկցեց նիստերի դահլիճ:Այնտեղ փոքրիկ ֆիլմի միջոցով ծանոթացանք ՀՀ նախագահի լիազորություններին, շենքի կառուցվածքին, պատմությանը: Ֆիլմից հետո գնացինք տեսնելու դահլիճները: Տեսանք՝ Ոսկեզօծ սրահը, Կապույտ սրահը, Բուխարու սրահը, Սպիտակ սրահը, Խորհրդակցությունների դալիճը, Կանաճ սրահը և այլն: Ուշագրավ էր այն փաստը, որ Կանաչ սրահում կապույտ գույնի ջահ էր տեղադրված և այն ամբողջովին չէր համապատասխանում սենյակի դիզայնին: Նաև հետաքրքիր էր այն փաստը, որ ՀՀ նախագահներին տրված բոլոր նվերները ցուցադրված էր մի վայրում: Էքսկուրսիան ավարտելուց հետո վերադարձանք նիստերի դահլիճ: Այնտեղ մեզ սպասում էին հարցաթերթիկները: Հարցաթերթիկները լրանելուց հետո մեզ նվիրեցին տթնոց- կրիչներ, որտեղ ամփոփված էին մեր նկարները, ՀՀ նախագահի նստավայրի նկարներ, ինչպես նաև շինությունում առկա հայ հայտնի նկարիչների մասին ամփոփ տեղեկություն: Մեր ցանկությունը մեծ էր հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և քանի որ դա իրագործել չէինք կարող նախագահի զբաղվածության պատճառով, մենք հանդիպեցինք նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՝ Արմինե Գևորգյանի հետ, ով փորձեց սպառիչ պատասխան տալ մեզ հուզող հարցերին:
Մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց՝ ընկեր Լիլիթի պատրաստած հարիսան համտեսելու:
Անի Գասպարյան, Աստղ Իսրայելյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s