Ագրեսիա

thumb460_22624_agresia   

Ընդհանուր հասկացություն ագրեսիայի մասին
 Ագրեսիա ասելով հասկանում ենք ուրիշին, կենդանիներին կամ մարդկանց գիտակցաբար վնաս հասցնելու մտադրությունը:
Ըստ արտահայտման կերպի ագրեսիաները լինում են.
ա. Ազատ-գոյանում է ինչ-որ մեկին վնաս հասցնելու ցանկությամբ:
բ. Ոչ ազատ- Երբ զայրույթը շատ արագ ավարտ է ունենում:
Ըստ արտահայտման ձեւի.
Ֆիզիկական ագրեսիա- կիրառվում է ֆիզիկական ուժ ուրիշի նկատմամբ

Ուղղակի ագրեսիա– անուղակի ճանապարհով այլ անձանց հասցեին ուղղված բամբասանքների, ծաղրանքի եւ զայրույթի անորոշ, անկանոն բռնկումների օգտագործումն է:
Վերբալ/բանավոր ագրեսիա- այլ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացմունքների արտահայտումն է բառային դիմումների/վեճ, բղավոց/ ճիչերի ձեւով եւ սպառնալիքների, հայհոյանքների միջոցով:
Ինքնագրեսիա կամ մեղքի զգացում- իր եւ շրջապատի նկատմամբ հատուկ վերաբերմունք կամ գործողություններ են,  որոնք բխում են այն համոզմունքից, թե ինքը վատ մարդ է, վատ է վարվում, վնաս է տալիս, չար է եւ անխիղճ:
Նեգատիվիզմ-  սովորաբար ուզզված է հեղինակությունների, ղեկավարների դեմ, հանդիսանում է վարքի ընդիմադիր ձեւ, որը պասիվ հակադրությունից կարող է վերածվել ակտիվ գործողությունների, ընդդեմ սահմանված պահանջների, կարգի, օրենքների:
Նյարդայնություն – սա մարդու բռնկվելու հակումն է եւ չնչին գռգռման դեպքում նույնիսկ բռնկվելու, կտրուկ եւ կոպիտ վարվելու պատրաստականության առկայությունը:
Թշնամություն – ագրեսիա, որի արդյունքում գլխավոր նպատակը հանդիսանում է զոհին տանջանք եւ տառապանք հասցնելը:
Ինքնաբեր ագրեսիա –ինքնաբեր ագրեսիա, որը չի հանդիսանում իրադարձության ազդեցության ռեակցիա:
Տոտալ նեգատիվիզմ –առաջանում է սոցիալական բոլոր օբյեկտների, նորմերի նկատմամբ բացասական վերաբերմունքից:
Գործնական ագրեսիա – սրա դրսեւորման նպատակը ոչ թե ինչ-որ մեկին վնաս հասցնելն է, այլ ինչ-որ նպատակին հասնելու մղումը:
Ֆրուստրացիա –հոգեկան վիճակ, որը առաջ է գալիս գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին առաջացած արգելքի հետեւանքով. հանդես է գալիս զայրույթի, գռգռվածության, տագնապայնության, մեղքի զգացման հետ:

                                                Ագրեսիան դեռահասների մոտ      

Ագրեսիան դեռահասների մոտ
Հիմնականում ագրեսիվ գործողությունները դիտվում են երեխայի դեռահասության շրջանում: Այս վարքի վրա մեծ ազդեցություն ունի երեխայի դաստիարակությունը, ծնողների հետ հարաբերությունները, որոնք կարողեն երեխայի ինքնագնահատականի անկման պատճառ լինել, ինչպես նաեւ դասավանդողը:   Ագրեսիայի պատճառ շատ հաճախ կարող է լինել ինքագնահատականի անկումը: Եվ, ինչպես արդեն նշեցի, դրա վրա մեծ ազդեցություն ունի ծնողը, դաստիարակությունը: Եթե երեխան դեռ փոքր ժամանակվանից ականատես է եղել բռնության, չի արժանացել ծնողական իսկական սիրո, ապա շատ հաճախ նրանց մոտ նկատվում են շեղումներ՝ ագրեսիվ գործողություններ:  Ուշագրավ է, որ նման դեպքերում այդ տարիքի հանցագործ երեխաները հանցագործությունները կատարել են ոչ սթափ վիճակում, այսինքն եղել են ալկոհոլի ազդեցության տակ, եւ նույնիսկ կարող է թմրանյութ օգտագործած լինեն:

Բազմաթիվ հետազոտողներ իրենց ուսումնասիրություններում ցույց են տվել, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները եւ մնացած արտաքին եւ ներքին բախումները, որոնք շարունակվում են մինչեւ այսօր, իրենց հետքն են թողել ապագա սերնդի զարգացման եւ դաստիարակության վրա: Այդ պատերազմների տարիներին բացի մարդկային զոհերից, նյութատնտեսական ճգնաժամից, ուժեղացավ եւ ավելի մարապնդվեց տառապանքն ու բռնությունը: Մարդիկ զենքի եւ ուժի միջոցով ցանկանում էին հասնել իրենց նպատակների իրագործմանը: Ահա թե ինչու շատ կարեւոր դարձան երեխա-դասավանդող կայուն փոխհարաբերությունները: Սակայն այս հարաբերություններում հաճախ հանդիպում են դժվարություններ:
Լլոհդ դե Մաուսը գալիս է այն եզրակացության, որ երեխայի նկատմաբ վերաբերմունքը բարելավում է պատմության ընթացքում: Այս մոտեցման գնահատման իսկությունը կապված է նրանից, թե ընկալվում է դրսի յուրահատուկ գործունեությունը երեխաների հետ հարաբերություններում արտաքուստ ինչպես «ամբողջովին նորմալ» եւ միեւնույն ժամանակ ինչպես ներքուստ այն ուղղվում է երեխային որպես բռնություն:
Այստեղ էլ մի հարց է առաջանում: Ինչպես կարող են փոքր ժամանակ բռնություն եւ դաժանությաուն  տեսած ծնողները ավելի քիչ այն կիրառեն իրենց երեխաների վրա:Հոգեբան Չահմ Շատայնը պաշտպանում է այն տեսակետը, որ երեխաներին դա ուղվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ծնողները նրանց ոչ մի անգամ չեն տանջում: Այս տեսակետին է հակված նաեւ Ալիսա Միլլերը:

Աուտոագրեսիա   Կա ագրեսիայի եւ մի տեսակ՝ աուտոագրեսիան: Այն ագրեսիա է ուղղված ինքն իր դեմ: Սրա առաջացումը սովորաբար թաքնված բնույթ ունի, եւ այն չիկարելի շփոթել կլինիկական եւ  մազոխիստական պահվածքի հետ:
Տարբերում ենք աուտոագրեսիայի մի քանի ձեւեր՝ խառնվածքատրամաբանական, ինքնագնահատման, հրամայական եւ սոցիալ-ընկալման:
    Խառնվածքատրամաբանական ձեւում աուտոագրեսիան հարաբերվում է դեպրեսիվ, նեւրոտիկ, ցուցադրական, մանրախնդիր պահվածքի հետ:
   Ինքնագնահատականի փուլում ինքնագրեսիան այսպիսի տեսք ունի. Ինչքան ինքնագրեսիան բարձր է, այնքան ցածր է անձի ֆիզիկական «ես»-ը, սեփական ընդունակությունները:
Հրամայական ձեւում աուտոագրեսիան դա անձի ընդունակաությունն է, նրա սոցիալական ադապտացիան, ներանձնային փոխներգործությունը միկրոսոցիումում:
Ինչպես նշվեց աուտոագրեսիան դա անձի ցածր ինքնագնահատականն է, որը խանգարում է նրան կոնկրետ հաստատել շրջապատի, սոցիումի հետ, փոխում է նրա սոցիալ-հոգեբանական գործունեությունը:
Սոցիալընկալման ձեւում աուտոագրեսիան ուղղված է ուրիշների ընկալմանը: Այստեղ ինքնագրեսիան չի հանդիսանում ուրիշներին նեգատիվ ընկալման մեջ, այլ ընդհակառակը, այն հարաբերվում է ուրիշների կողմից իրեն ըն կալման մեջ: Ավելի շատ այս տենդենցը նկատվում է դեռահասների մոտ՝ ուսուցիչների, ծնողների հետ փոխհարաբերություններում:
Այսպիսով այս ամենից կարող ենք ենթադրել, որ ագրեսիան իր տարբեր ձեւերով ազդում է երեխայի ճիշտ եւ նորմալ զարգացման վրա, որի արդյունքում խաթարվում է նրա փոխհարաբերությունները ծնողների, շրջապատի, հասակակիցների հետ: Արդյունքում նա իրեն պահում է ոչ հարգալից եւ նեգատիվ: Եթե ժամանակին չբացահայտվեն եւ չկիրառվեն համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ, ապա անձը աստիճանաբար շեղվելով կարող է բռնել հանցագործ, իրավախախտ ճանապարհը:
աղբյուրը՝  www.usum.am

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s