Հայրենասիրությունը «Սասունցի Դավիթ» էպոսում

g_image«Սասնա ծռեր» էպոսը ձեւավորվել է VIII-X դարերում տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունների ընթացքում՝ որպես արաբ զավթիչների դեմ հայության մղած տեւական պայքարի եւ նվաճված անկախության գեղարվեստական արտահայտություն: Էպոսն արտացոլում է հայ ժողովրդի հավաքական մտածողությունը, նրա կենսասիրությունն ու բարոյական ըմբռնումները, եւ, որ ամենակարեւորն է, ազատասիրական ոգին:
Դյուցազներգությունը բաղկացած է չորս ճյուղից՝ «Սանասար եւ Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» եւ «Փոքր Մհեր»: Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»: «Ծուռ» բառը հայերենում նշանակում է դիվահար, խենթավուն, խելահեղ, քաջ, եւ իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում: Էպոսն անվանում են նաեւ «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն», «Հսկաների տուն», «Քաջաց տուն»: Այդ քաջաց տոհմին պատկանող կանանցից է սերվում հերոսների երեք կրտսեր սերունդ:
«Սասնա ծռեր» էպոսի չորս ճյուղերից ամենանշանավորը եւ հայ ժողովրդին ամենահոգեհարազատը «Սասունցի Դավիթ» ճյուղն է: Այստեղ հայ ժողովուրդը նզովում է նենգ իշխաններին, եւ փառաբանում հայրենասեր, ուժեղ, քաջ հերոս Դավթին: Դավիթը դեռ փոքր ժամանակ Մելիքին ցույց է տալիս իր ուժը, նա չի հնազանդվում Մելիքին, չի անցնում թրի տակով: Մելիքի պատերազմ հայտարարելը Սասնա քաղաքին առիթ է հանդիսանում Դավթին ի ցույց դնելու իր խոհեմությունն ու բազկի ուժը: Նա հասկանում է, որ այդ պատերազմը ուղված է իր դեմ, այլ ոչ իր անմեղ ժողովրդի, ուստի եւ այս պատերազմին չպետք է մասնակից դառնային եւ ոչ մեկի անմեղ ժողովուրդը: Այսպես Դավիթն վերցնելով իր հոր զենքն ու զրահը գնում է Մսրա աշխարհ, ճանապարհին զգուշացնելով իր գալուստի մասին Մսրա աշխարհին.
-Էհե՜յ, ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբել է՝ զենքե՛ր կապեք,
Ով կապել է՝ ելե՛ք, հեծե՛ք,
Չասեք Դավիթ գող-գող էկավ
Գողճգող գնաց:
Հանդիպելով երես առ երես Դավիթը եւս մեկ անգամ արիություն եւ դաստիարակություն է ցուցադրում Մելիքին, Մսրա ժողովրդին: Մելիքի խնդրանքով արդեն պայմանավորված երեքական հարվածներից առաջին եռյակը ուղում է Դավթի դեմ Մելիքը: Սակայն Դավիթն

59260_b

կանգնած է մնում ասես մի վիթխարի լեռ, որը դիմադրում է ցանկացած արհավիրքի: Հերթը հասնում է Դավթին: Առաջին երկու

հարվածները նա Մելիքի մոր եւ քրոջ խնդրանքով բաշխում է նրանց, չէ որ նրանք են պահել, մեծացրել իրեն: Սակայն երրորդ հարվածը այնքան ուժեղ է լինում, որ այն քառասուն գոմշի կաշի վրան քաշած Մելքին կիսում է մեջտեղից: Այս պատկերը շատ խորը արտացոլվում է հայ ժողովրդի մեջ եւ գեղեցիկ արտաբերվում էպոսում.

  -Կանչեց, զարկեց, Թուր Կեծակին
Կըտրեց քառսուն ջաղացի քար,
Կըտրեց քառսուն գոմշի կաշին,
Կըտրեց հրեշ Մըսրա Մելքին:
Ու յոթ գազ էլ մտավ գետին, գնաց, հասավ մինչեւ սեւ ջուր:
Այսպիսով մեծ է հայկական էպոսի դերը ամբողջ աշխարհին հայկական արիությունն ու մարտական ոգին ցուցադրելու գործում: Եվ զարմանալի չէ, որ մի մրցույթի ժամանակ հայկական էպոսը ճանաչվել է լավագույնը մնացած ժողովրդների էպոսների մեջ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s