Գյումրի՝ անհավանական արկածների քաղաք

IMG_2234«Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք այն» նախագծի հաջորդ թիրախը Գյումրին էր: Այս անգամ գնում էինք պատմական եկեղեցիների հետքերով: Մեր խմբակից Հայկը այնքան բան պատմեց յուրաքանչյուր եկեղեցու մասին, որ մի ամբողջ պատմության դասընթաց կկազմեր: Հիացանք պատմական յոթ եկեղեցիներից միայն հինգով, քանզի մյուս երկուսը դեռ պեղված չեն, ապա գնացինք տեսնելու Պլպլան ժամը: Վայելեցինք Վանատուրի պիցցան եւ խինկալին, ապա սկսեցինք շրջել Գյումրու փողոցներով: Գյումրու հրապարակին կից եկեղեցին մտանք, այնտեղ ծիսակատարություն էր, բարձրացանք երկրորդ հարկ, եւ այնտեղից դիտեցինք ծիսակատարությունը: Ապա եղանք Վարպետաց փողոցում, որտեղ գտնվում են Հ. Շիրազի,

IMG_2189

Ֆրունզիկի եւ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանները: Ափսոս Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը փակվել էր: Իսկ ինչ վերաբերվում է Ֆրունզիկի եւ Հ. Շիրազի տուն թանգարաններին, ապա այնքան տպավորիչ պատմվեց նրանց կյանքի մասին, ասես մենք ինքներս մասնակից էինք եւ ինքներս էինք տեսնում նրանց կյանքը: Մի քանի րոպե էլ քաղաքով շրջելուց հետո վերադառնալու ժամանակն էր: Սպասում ենք հաջորդ ճանապարհորդությանը:
1480744_260357040785327_74824629_nՀ.Գ. Այսօր ես տեսա այն ինչ չէի տեսել՝ երկու տարբեր բեւեռների ձգում, կատվի եւ շան իսկական ընկերություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s