Անիի Մայր տաճարը, Մարմաշենի վանքը

новый коллаж   Շնորհիվ «Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք այն» ուսումնական նախագծի, վերջապես կարողացա տեսնել պապերիս պահած եւ փայփայած երկիրը՝ Արեւմտյան Հայաստանը, որը, ցավոք, այժմ գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ: Վերջապես տեսա իմ համանուն քաղաք Անին, Անիի վեհաշուք Մայր տաճարը… Ապա, մի որոշ դադարից հետո(որը մեզ համար շատ կարեւոր էր, քանզի այդ մեծ տպավորությունից հետո մեզ սթափվել էր պետք) մենք իրականցրեցինք նախագծի երկրորդ կետը՝ ուղեւորվեցինք Գյումրի, տեսանք Մարմաշենի վանքը, Արուճի վանքը… Տեսնելով այդ վանքերը, միանգամից զուգահեռ անցկացրերցի այս երկու վանքերի եւ Մայր տաճարի միջեւ:

Անի քաղաքի հարավային եզրին է կանգնած մի վեհաշուք տաճար, որը իր գեղեցկությամբ չի կարող անուշադրության մատնվել անցորդների կողմից: Անիի Մայր տաճարը, որոշ մասնագետների կողմից, անվանվում է Կովկասի ճարտարապետության զարդը:DSC03847
Տաճարը կառուցվել է 989-1001թթ.-երին, կառուցման աշխատանքները սկսել է Սմբատ Բ-ն, սակայն կառուցման հենց սկզբում էլ նա մահանում է, եւ շինարարության գլուխ է կանգնում իր հաջորդ՝ Գագիկ Շահանշահի կին՝ Կատրանիդե թագուհին: Մի ավանդություն կա, թե իբր եկեղեցու միտքը Կատրանիդեին տվել է երազում հրեշտակը, խոստանալով, որ կօգնի շինությանը և շինարարներին, խոստանալով մնալ մինչ այն ժամանակը, երբ արաբները կտեսնեն Քրիստոսի գալուստը:
Տաճարը իրենից խորհրդանշում է վեհություն: Դեպի վեր սլացող բարձր սյուները իրենց «ուսերին» են պահում տաճարի գմբեթը, որի վրա եղել է մարդաբոյ արծաթե խաչ:
IMG_2203  Մեր խմբի ապագա հայրենագետը՝ Հայկը, մի ամբողջ տեղեկություն տվեց մեզ Մարմաշենի վանքի մասին: Վանքը կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ.-երին: Այն բաղկացած է երկու շինությունից՝ գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցուց, եւ դրան հարակից փոքրիկ եկեղեցիներից: Այժմ այդ յոթ եկեղեցիներից հինգն են պեղված, իսկ մյուս երկուսը պեղելու համար գումար է անհրաժեշտ: Այստեղ է գտնվում նաեւ Պահլավունու գերեզմանը: Ուշագրավ է այն փաստը, որ այս վանքը կառուցվել է արշավանքների ժամանակ, եւ այսպիսի ամուր եկեղեցի կառուցելը այդպիսի պայմաններում շատ դժվար էր իրագործել:

Մի խոսքով, երկուսի գմբեթաձեւ կառուցվածքը, վեհությունն ու գեղեկցկությունը, դեպի վեր սլացող սյուների նմանությունը միանգամից աչք ծակեցին, եւ ես ինձ իսկապես երջանիկ մարդ եմ զգում, քանզի իմ աչքերով կարողացա տեսնել եւ համեմատել ճարտարապետության այս երկու հրաշալիքները:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s