Սեբաստացիները «Բիոգազ» գործարանում

1905 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մի խումբ կենսաբաններ ուղեւորվեցին «Բիոգազ» գործարան, որը միակն է ամբողջ Կովկասում:

IMG_8725
Պարզվում է, որ սովորական օրգանական մնացորդները՝ գոմաղբը, ոչ պիտանի բանջարեղենն ու մթերքները որոշակի պայմաններում կարող են վերածվել վառելիքի, որը կարելի է օգտագործել ջեռուցման, տաք ջուր ունենալու եւ կերակուր պատրաստելու համար գյուղական պայմաններում: Բոլորս

IMG_8708

գիտենք, որ նավթի պաշարներն անսպառ չեն, եւ ոչ միշտ է հնարավոր դրանց օգտագործումը, իսկ օգտագործման դեպքում առաջանում են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Բիոգազի դեպքում զգալիորեն բարելավում է տարածքի սանիտարային վիճակը, ոչնչացվում են տարբեր ախտածին մանէներ, թռչնի գրիպ առաջացնող մանէները, անհետանում է գոմաղբի եւ նեխող բույսերի հոտը: Որպես վերջնական արդյունք ստացվում է նաեւ օրգանական պարարտանյութ, որը ունի հումուսային պոտենցյալ:
Բիոգազը ստացվում է անաէրոբ պայմաններում, մեթանային խմորում առաջացնող բակտերիաների միջոցով: Այս մեթանային խմորման արդյունքում ստացված բիոգազը IMG_8759
ունի հետեւյալ քիմիական բաղադրություն՝ 50-80% մեթան, 20-50% CO2 գազ, 1% H2S(ծծմբաջրածին) եւ որոշ

IMG_8760քանակությամբ այլ գազեր՝ ազոտ, ջրածին, ամոնիակ եւ այլն:    Մեթանային խմորումը կատարվում է երկու խումբ միկրոօրգանիզմների բջջապատը, սպիտակուցներն ու ճարպերը՝ առաջացնելով CO2, քացախաթթու, մրջնաթթու, պարզ սպիրտներ եւ տարբեր ճարպաթթուներ: Այս՝ ավելի պարզ օրգանական միացությունները՝ երկրորդ 

IMG_8741բակտերիաների խումբը, որոնք մեթան առաջացնող բակտերիաներ են, վերածում են մնացորդները մեթանի: Այսինքն առաջին խումբ բակտերիաները բարդ օրգանական միացությունները՝ բջջապատը, սպիտակուցներն ու ճարպերը վերածում են ավելի պարզ միացությունների՝ CO2, քացախաթթու, մրջնաթթու, պարզ սպիրտներ եւ տարբեր ճարպաթթուներ: Երկրորդ խումբ բակտերիաները վերոհիշյալ միացությունները վերածում են մեթանի, ածխաթթու գազի եւ այլն: Այս բարդ պրոցեսիIMG_8694 ընթացքում մասնակցում են մոտ 1000 տեսակի տարբեր միկրոօրգանիզմներ, բայց մենք նշել ենք ընդհամենը երկու տեսակը: Այս կարեւոր երկու տեսակ միկրոօրգանիզմները բնության մեջ հանդիպում են ամենուրեք, մասնավորապես գոմաղբի մեջ: Ստացված մեթանը մղում են դեպի գեներատորներ, որոնցում արտադրվում է էլեկտրական հոսանք: Պրոցեսի արդյունքում ստացված մնացորդները չորացնում են եւ օգտագործում որպես պարարտանյութ:գործունեության

IMG_8700

արդյունքում:
Գործարանը ստեղծվել է դանիացիների օգնությամբ 2008թ. եւ կառուցվել է մեկ տարում:
Այս ուսումնական ճամփորդությունը նախագծային, ծրագրային , եւ  միջառարկայական բնույթի է: Այն  ընդգրկում է գիտելիքներ կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից եւ էկոլագիայից:
Նաեւ հարցազրույց վերցրեցինք գործարանի երիտասարդ փոխ-տնօրենից՝ Պարոն Գեղամից, ով քիմիական գիտությունների թեկնածու է:
Պատրաստեց՝ Անի Գասպարյանը
Խորհրդատու ՝ Անահիտ Մեժլումյան

IMG_8742 IMG_8743 IMG_8744 IMG_8745 IMG_8746 IMG_8747 IMG_8748 IMG_8749 IMG_8750 IMG_8751 IMG_8752 IMG_8753 IMG_8754 IMG_8755 IMG_8756 IMG_8757 IMG_8758

Advertisements

One thought on “Սեբաստացիները «Բիոգազ» գործարանում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s