Եթե չլիներ ջուրը

water   Մարդու համար ամենակարեւոր նյութերից մեկը ջուրն է: Այն զբաղեցնում է մարդու օրգանիզմի 60-70%-ը: Եվ արդեն ինքնին հասկանալի է, որ առանց ջրի կյանք չկա: Յուրաքանչյուր մարդ միջին հաշվով օգտագործում է 2.3 լիտր ջուր:
Երկիր մոլորակի 2/3 մասը ծածկված է ջրով: Դրանք օվկիանոսներն են, ծովերը, գետերը, ինչպես նաեւ այսբերգները, ձյունը…
Եթե չլիներ ջուրը, չէր լինի կյանքը: Այսինքն չէր լինի բուսական եւ կենդանական աշխարհը՝ մոլորակը կնմանվեր անծայրածիր անապատի: Իսկ ի՞նչ է անում մարդը: Ի՞նչպես է այն օգտագործում: Իհարկե չի օգտագործում այլ շահագործում է: Անխնա օգտագործում է պաշարները, որպեսզի աշխատացնի էլեկտրակայաններ, գործարաններ, այսինքն «բավարարի» սեփական պահանջները: Բայց մի՞թե դա բավարարել է: Ո՛չ, դա բավարարել չէ, այլ շահագործել է: Բոլորիս էլ քաջ հայտնի է ջրի շրջապտույտը: Բայց օրեցօր ավելացող գործարաններն ու մանավանդ սխալ կառուցված ջրէկները(որոնք, ի դեպ, բավական շատ են) ոչ միայն քչացնում են ջրի պաշարները, այլեւ շրջապտույտ են ուղարկում որակազրկված ջուր: Բայց այս ամենը գիտակցելով՝ մարդ արարածը միեւնույնն է, շարունակում է անխնա օգտագործել դա: Եվ չեմ զարմանա, եթե գա մի օր, երբ ջրի պաշարները լիովին կսպառվեն եւ դա կհանգեցնի Երկիր մոլորակի անապատացմանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s