Հայաստանի ջրային ռեսուրսները

1297446671_712633698_6ba916da52   Ջուրը բնության պարգեւն է, եւ ջուրը կյանք է: Ջուրը վերականգնվող հեղուկ է: Մարդիկ կարող են գտնել ջրին փոխարինող այլ ռեսուրսներ, սակայն ջուր մարդը դեռ չի կարողանում ստանալ: Այժմ ցանկացած երկրում նկատվում է հատկապես քաղցրահամ ջրերի պակաս, որից բնականաբար չի խուսափում նաեւ Հայաստանը:
ՀՀ-ն քաղցարահամ ջրերի պաշարներով համարվում է «միջին չափով ապահովված» պետություն, բայց այս հանգամանքը չի նշանակում, որ մենք պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնենք այս ոլորտին: Քանի որ ոռոգելի երկրագործությունը գյուղատնտեսության 80%-ն է կազմում, ապա Հայաստանում այս խնդրին պետք է առաջնային դեր տրվի: Մինչեւ 1990 թվականը Հայաստանում կառուցվել եւ գործել են 80 ջրամբարներ, ջրանցքներ, 403 պոմպակայան, 2221 խորքային եւ արտեզյան հորեր…
ՀՀ-ն հարուստ չէ մակերեւութային ջրերով: Դրանք կազմում են գետերը եւ լճերը: ՀՀ գետերը լեռնային են, որոնց համար բնորոշ են խոր ձորեր եւ նեղ կիրճեր: Հայաստանում եղած լճերը հիմնականում բարձր լեռնային են եւ փոքր, բացառությամբ Սեւանա լճի:
Ըստ հաշվարկների, տեղումների արդյունքում լրացուցիչ գոյանում է 17.6 մլրդ. Խորանարդ մետր ջուր, իսկ մոտ 11.5 մլրդ, խոր. մետր ջուրը ենթարկվում է գոոլորշիացման:
Գետերի հոսքերի սեզոնային տատանումների հետ կապված խնդիրները լուծելու համար կառուցվել են 79 պատվարներ, որոնց ընդհանուր հզորությունը հասնում է 1.1 մլրդ. Խոր. մետր: Այս պատվարների մեծ մասը նախատեսված են մեկ նպատակի համար. Այսպես 70 ջրամբարներ օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ 6-ը նախատեսված են հիդրոէներգիայի արտադրության նպատակով, եւ միայն 3-ը օգտագործվում են երկակի նպատակով, ասինքն ոռոգման եւ կենցաղային ջրամատակարման համար:
Սեւանա լիճը մեծ դեր ունի Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Այն քաղցրահամ լիճ է, ուստի իր ջրային պաշարները շատ են օգտագործվում գյուղատնտեսության մեջ: Եւ այդ իսկ պատճառով լճի հայելին փոքրացել է: Այդ խնդիրը փորձել լուծելու նպատակով կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը:
Հայաստանը հարուստ է ստորգետնյա ջրերով: ՀՀ-ն այն միակ երկրներից է, որի բնակավայրերի գերակշռելի մասը ոռոգվում է ստորգետնյա ջրերի հաշվին: Սրանք բավական հարմար են, քանզի ունեն բարձր որակական ցուցանիշներով եւ չեն ենթադրում լրացուցիչ մաքրման գործընթացներ: Սակայն վերջին տարիների հանրապետության տնտեսության ծանր վիճակի պայմաններում առաջ են եկել ջրային պաշարների աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող նախադրյալներ:
Չնայած ստորգետնյա ջրերի որակի մասին վերջին տվյալները սակավ են, այնուհանդերձ կարելի է ենթադրել, որ ընդհանուր առմամբ ստորգետնյա ջրային աղբյուրների որակական հատկանիշը շատ բարձր է: Հայաստանի տարածքների մեծ մասում աղբյուրների ջուրը կարելի է օգտագործել որպես խմելու ջուր՝ առանց լրացուցիչ մաքրման եւ մշակման:Որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, շեղումներ ունեն քիմիական եւ կենսաբանական ստանդարտներից եւ չեն կարող օգտագործվել խմելու նպատակով: Աղբյուրների մոտավորապես 25%-ը պարունակում են նիտրատների, նիտրիտների եւ ֆտորի բարձր կոնցետրացիաներ: Որպեսզի հնարավոր լինի կանխել հետագա աղտոտումը, ստորգետնյա աղբյուրների շրջակայքում պետք է ստեղծվեն սանիտարական գոտիներ:
Մեծ է դերը նաեւ փհէկների: Դրանց լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, իրոք, որ հանգեցնում է ջրային խնդիրների: Դրանց մասին կարող եք կարդալ իմ առանձին վերլուծության մեջ:

աղբյուրը՝ http://referatner.do.am/load/r’eferatner_kowrsayin_ashxatanqner/bnapahpanowt’yown_e’kologia/hh_jrayin_r_39_esowrsner/8-1-0-1703

Advertisements

2 thoughts on “Հայաստանի ջրային ռեսուրսները

  1. Liana says:

    Նյութը պատրաստելու համար ինչ գրականությունից եք օգտվել?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s