Խաղային թերապիա

post_20394   Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար:
Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:
Ֆրեյդը այդքան էլ շատ չի շփվել երեխաների հետ, սակայն նա միշտ կարեւորել է խաղը երեխայի կյանքում: Նա գտնում էր, որ խաղը հիանալի միջոց է երեխայի հետ հուզական կապ հաստատելու համար եւ կարեւոր խթան է հանդիսանում երեխայի զարգացման ու ինքնահաստատման համար: Նրա կարծիքով` յուրաքանչյուր երեխա գրողի է նման, որը ստեղծում է իր սեփական աշխարհը խաղի միջոցով կամ էլ վերափոխում է այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Երեխայի խաղին հետևելով` կարելի է շատ բան պարզել նրա հոգեվիճակի, մտածելակերպի, խառնվածքի, բնավորության գծերի վերաբերյալ:
Խաղաթերապիան կոչված է օգնելու երեխաներին գիտակցել իրենց <<Ես>>-ը, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ֆոբիաները, ագրեսիվությունը, ավելորդ հուզական լարվածությունը, բարձրացնել ինքնագնահատականը, բացահայտել և զարգացնել ներքին պոտենցիալ հնարավորությունները, ինչպես նաև  հանդիսանում է տարբեր նյարդահոգեկան և հոգեսոմատիկ հիվանդությունների կանխարգելման ու շտկման միջոց:
Խաղաթերապիան կարելի է անցկացնել երկու ձեւով՝ անհատական եւ խմբային:
Անհատական խաղաթերապիայի ժամանակ երեխայի մոտ կարելի է ձեւավորել սոցիալական շփումը: Ի դեպ այն ունի բացառություններ: Անհատական խաղաթերապիա չի կարելի անցկացնել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանվժց հետ:
Խմբային խաղաթերապիայի ժամանակ երեխան հնարավորություն ունի շփվել մյուսների հետ, արտահայտել իր կարծիքը, այդպիսով ավելի բարձրացնել իր ես-կոնցեպցիան, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ագրեսիվ մղումները, ցածրացնել անհանգստությունը եւ մեղքի զգացումը: Իհարկե, սա նույնպես ունի կետեր, որոնց առկայության դեպքում երեխան չի կարող մասնակցել խմբային թերապիայի:

1.    վառ դրսևորված մանկական խանդը, որն արտահայտվում է մյուսների հետ մրցակցության ձևով

2.    վառ դրսևորված հակասոցիալական վարք, որը վտանգ է ներկայացնում խմբի անդամների համար

3.    արագացված սեռական զարգացում

4.    ծայրահեղ ագրեսիվություն

5.    ակտուալ սթրեսային վիճակ։

Այս բոլոր դեպքերում խմբային խաղաթերապիային պետք է նախորդի անհատական ձևը, ինչը կապահովի սուր համախտանիշների հաղթահարումը։
Խմբային խաղաթերապիան հոգեբանական և սոցիալական գործընթաց է, որում երեխաները բնական ձևով համագործակցում են. ձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն ուրիշների, այլև իրենց մասին։ Այս մեթոդը խաղը դարձնում է թերապևտիկ գործընթաց և հանդես գալիս որպես նյարադա-հոգեկան խանգարումների, հոգեմարմնային հիվանդությունների կարգավորման, շտկման, կանխարգելման արդյունավետ միջոց։

                       Խումբ հավաքելիս պետք է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

1.    Խումբը պետք կազմված լինի տարբեր շեղումներ ունեցող երեխաներից։

2.    Երեխաներին պետք ե այնպիսի խումբ, որտեղ նրանք լրացուցիչ հոգեբանական տրավմա չեն ստանա։

3.    Խմբի անդամները մինչև խաղաթերապիան պետք է ծանոթ չլինեն։

4.    Տարիքային տարբերությունը մեկ տարուց ավել չպետք է լինի։

Խաղաթերապիան պետք է ուղված լինի ոչ թե ընդհանուր խմբին, այլ առանձին անդամներին: Յուրաքանչյուր երեխա խմբում պետք է ունենա ազատ ինքնարտահայտման հնարավորություն, առանց սպառնալիքների, ծաղրանքների, անհաջողությունների և ժխտումների։ Խմբում չպետք է լինի հինգից ավել մարդ, և ցանկալի չէ ներառել երեխաների, որոնք չեն ընդգրկվելու խաղային թերապիայի մեջ։ Խումբը պետք է ներառի մեկ դելինկվենտ, մեկ հավասարակշռված, մեկ չեզոք վարքով երեխայի։ Երեխաների տարիքային տարբերությունը պետք է 12 ամսից ավելի չլինի։ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խմբերը պետք է տարասեռ լինեն։

            Այսպիսով, խաղաթերապիան կոչված է՝

1. օգնելու երեխային զարգացնելու առավել դրական “Ես-կոնցեպցիան”

2. դառնալ առավել պատասխանատու իր գործողություններում և արարքներում, դառնալ առավել ինքնակառավարվող, ավելի շատ սեփական ուժերին ապավինող

3. մշակել ինքնաընդունման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակություն

4. զարգացնել ինքնավստահությունը:

Խաղաթերապիայում կիրառվում են ինչպես ստրուկտուրավորված, այնպես Էլ չստրուկտուրավորված խաղեր։

Ստրուկտուրավորված խաղերի ժամանակ երեխան խաղում է ընտանիքի հետ կապված խաղեր, տիկնիկային թատրոն, շինարարական, կոնստրուկտիվ և դեստրուկտիվ մտադրություններ ունեցող խաղեր։
Ստրուկտուրավորված նյութը հրահրում Է ագրեսիայի արտահայտման՝ սառը զենք, կերպարների հետ, նաև կոմունիկատիվ գործողություններ՝ հեռախոս, համակարգիչ, գնացք, մեքենա։

Չստրուկտուրավորված խաղերին են պատկանում շարժողական խաղերը և վարժությունները՝ թռչկոտում,  խաղերը ջրի, ավազի, կավի հետ, որոնք պատկանում են արտթերապիայի ոլորտին (նկարչությունը վրձնով, գունավոր մատիտներով, մատերով)։

Համապատասխանաբար ոչ կառուցվածքային նյութերից են ջուրը, ավազը, կավը, պլաստիլինը, որոնց օգնությմաբ երեխան կարող Է միջնորդավորված ձևով արտահայտել իր ցանկությունները։
Այս մեթոդը նպաստում Է նաև սուբլիմացիայի զարգացմանը։ Մասնավորապես, որ կառուցվածքային նյութերով խաղալը կարևոր Է խաղաթերապիայի սկզբնական փուլերում, երբ երեխայի զգացմունքները դեռ տարբերակված և գիտակցված չեն:
Հաճախ ջրի, ներկերի, կավի հետ խաղերը թույլ են տալիս արտահայտել իր զգացմունքները ոչ նպատակաուղղված ձևով ե ապրել հաջողության զգացումը։

աղբյուրը՝ www.harmonia.am
www.doctors.am

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s