Հայոց լեռներում

g_image  Զուր չէ, որ Հովհաննես Թումանյանը Ամենայն Հայոց բանաստեղծն է: Նրա գրչին պատկանող ամեն մի տող, բառ ու հնչյուն արտացոլում են հայ ժողովրդի ցավն ու ուրախությունը, մրմունջն ու ճիչը, հավատն ու հիասթափությունը:
«Հայոց լեռներում» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմությունն է, իր անցած դժվարին եւ տառապալից ուղին, սպասումն ու հավատը: Այս հինգ վեցատող տներում բանաստեղծը կարողացել է ամբողջացնել հայոց պատմությունը, դրան տալ այն երանգները, որոնք ապրել եւ զգացել է հայ ժողովուրդը:
Բանաստեղծության մեջ հեղինակը յուրաքանչյուր տան վերջում փոխում է լեռների նկարագիրը՝ ամբողջացնելով տվյալ տան իմաստը:

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպի վեր
Հայոց լեռներում
Դըժար լեռներում:

 Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
 Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայեց լեռներում
Բարձըր լեռներում:

 Բայց քանի անգամ շեկ անապատի000126_13
 Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին  մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում
 Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում
 Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ`
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կբացվի պայծառ առավոտ`
Հայոց լեռներում
Կանաչ լեռներում:

Հովհաննես Թումանյանը իմ ամենասիրելի բանաստեղծներից է, եւ ըստ իս, նրա գրածները միշտ կման արդիական եւ սիրելի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s