Հետ հայացք անցնող տարվան

533452148   Շատերն են ասում, որ 2013թ.-ը այդքան էլ ուրախ տարի չէր: Այս տարի շատ մարդիկ դժբախտ պատահարների արդյունքում հեռացան կյանքից վաղ: Համաձայն եմ այդ կարծիքի հետ, բայց ինձ համար այս տարին լի էր հիասթափություններով, ուրախ պահերով, խինդ ու ծիծաղով, լացով ու արցունքներով:
Այս տարի ավարտեցի հիմնական դպրոցը: Անցած 9 տարիները էլ երբեք չեմ կարող ետ բերել: Էլ ետ չեմ բերի այն ընկերական, խենթ ու խելառ տարիները, որը անցկացրել եմ 9ա  դասարանի հետ: Երբեք չենք մտնի ուսուցիչների սենյակները, չենք նկարի թեմատիկ գրավոր աշխատանքների թեստերը, ու դրանք տանը լուծած ու անգիր արած չենք վերարտադրի թեմատիկ աշխատանքի թերթիկի վրա: Անցա՜ն… գնացի՜ն….. Այս տարի անցան, գնացին մեր անհամար հանդեսները, քնաթաթախ միասնական առավոտները, Լիլիթի բիբերախառն նորությունները, ու անհամար հայտարարությունները, իմ ու Սուսիկի քիմիայի դասի chat-երը, մեր տարաձայնությունները ինչ-որ տեղ գնալու համար(ի դեպ դա երբեք մեզ չի լքի), տղաների կռիվները, իմ ջղային վիճակները :D…. Վերջին դաս, վկայագրերի ստացում, Աշտարակի ձոր….. Անցա՜ն, գնացի՜ն….
Այս տարին լի էր նաեւ նոր ծանոթություններով ու հիասթափություններով: Հիասթափությունների մասին չեմ ուզում հիշել, չեմ ուզում փչացնել ամանորյա տրամադրությունս:
Ինչպես արդեն ասացի, այս անցնող տարուն ստիպված փոխեցի դպրոցս, ընկա ամբողջովին նոր շրջապատ, ձեռք բերեցի նոր ընկերներ, փոխեցի ուսումնառությանս ձեւը(ի դեպ մինչեւ հիմա այդքան էլ չեմ հարմարվել այս նոր ուսումնական միջավայրին): Շնորհակալ եմ բոլոր իմ նոր ընկերներին, ովքեր այս 4 ամսվա ընթացքում եղան իմ կողքին, դարձան իմ օրվա մի մասնիկը, կիսեցին ուրախությունս ու տրամադրությանս անկումները: Շնորհակալ եմ այն ժամերի համար, որոնք անցկացնում էինք տարբեր տեսակի ճամփորդությունների ժամանակ: Ես շատ սիրեցի ձեզ: :*
Ուզում եմ նաեւ խոսել իմ մյուս ընկեր-ընկերուհիներ մասին, ովքեր իմ նախկին կամ նոր դասարանից չեն: Նրանք էլ կազմել են իմ օրվա մի մասը, եղել են իմ կողքին, ու ինձ հետ կիսել օրվա երկրորդ մասը: Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ: :*
Մի խոսքով թող այս գալիք տարին լինի լի ուրախությամբ, ուրախության արցունքներով, լինի համերաշխության ու երազանքների իրականացման տարի: Թող միշտ մեր կողքին լինեն մեր ընտանիքը,  ընկերները, թող լինեն միշտ առողջ:
2014 թվական քեզ հետ ունենք մեծ սպասումներ:

Հ.Գ. 9ա  հուսով եմ, որ այս տարի մեր խենթ ու խելառ վիդեոները կշարունակեն հայտնվել HotTV-ում, եւ հուսամ չեք մոռացել մեր մարտի 1-յան առաքինության մասին: 😀

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s