Հեքիաթաթերապիան «Նոր դպրոցում»

IMG_20140116_114239   Երեկ՝ հունվարի 16-ին, հոգեբանի ակումբն անցկացրեց բավականին արտասովոր, բայց միեւնույն ժամանակ հաճելի եւ օգտակար դաս:
Ուրիշ բան է սովորելը, ուրիշ բան՝ իմանալը: Մի ամբողջ նյութ հեքիաթաթերապիայի մասին ուսումնասիրելուց, սովորելուց եւ հրատարակելուց հետո, ոչ մեկս չէր պատկերացնի, որ հեքիաթաթերապիան կարող ենք կիրառել գործնականում: Բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ինչ էլ իրագործելի է:
Դասն անցկացրեցինք «Նոր դպրոցի» հինգ տարեկանների հետ: Նրանք ուրախ եւ գրկաբաց ողջունեցին մեզ: Մենք էլ սկսեցինք իրենց հետ շփվել: Ապա ամեն մեկս, մի երեխայի հետ սկսեցինք հորինել հեքիաթ: Իսկ ակումբի ղեկավարը՝ ընկ. Հայկուշը սկսեց աշխատել մնացած երեխաների հետ: Կուզենայի փաստել, որ բոլորն այնքան էներգիայով լեցուն եւ կենսուրախ էին, որ իրենց խինդ ու ծիծաղով վարակեցին մեզ: Դե, քանի որ, սա մեր առաջին քայլն էր հոգեբանության անծայրածիր եւ հետաքրքրաշարժ բնագավառ, ապա, բնականաբար, մեր հեքաթաթերապիան լի էր թերություններով եւ բացթողումներով: Բայց ինչեւէ, մենք, ի վերջո, հորինված հեքիաթների շնորհիվ կարողացանք հասնել մեր նպատակին, եւ թերապիայի ավարտից հետո պարզ դարձավ, որ մեր ստացած ինֆորմացիան հիմնականում համապատասխանում էր իրականությանը:
Հուսով եմ, որ այսպիսի նախաձեռնությունները շարունակական կլինեն մեր ակումբում, եւ մենք դեռ կշարունակենք օգտագործել եւ կատարելագործել մեր հմտությունները:

IMG_20140116_114203

IMG_20140116_114248

IMG_20140116_114141

IMG_20140116_114632

IMG_20140116_114657

IMG_20140116_120204

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s