Սերգեյ Փարաջանյան(Փարաջանով)

thumb-article-419x315-714f   Սերգեյ Հովսեփի Փարաջանյան (Հունվար 9, 1924, Թբիլիսի, Վրաստան ― 21, 1990,Երեւան, Հայաստան), 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։
1942-1945-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժնում: 1951-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը(ի. Սավչենկոյի արվեստանոց): Մասնակցել է Ի. Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948) «Տարաս Շեւչենկո»(1952) ֆիլմերի ստեղծմանը: 1951-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիեւի կինոստուդիայում, ուր 1954-ին նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յա. Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1958), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Ծաղիկը քարի վրա» (1962): Ճանաչման է արժանացել Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել (1965, Կիեւի Դովժենկոյի անվան ստուդիա, Կիեւի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոնների մրցանակներ, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալ, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ եւ այլն): «Հայֆիլմ»-ում նկարահանված «Նռան գույնը» (1969) կինոնկարը հաստատել է Փարաջանովի արվեստի յուրօրինակությունը եւ մեծ համբավ բերել ռեժիսորին: Այս ֆիլմը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ է սերը ժողովրդի արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալն ու ներկան սնող մշակույթի ակունքների նկատմամբ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական մեծ ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:
Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։
Փարաջանովը ստեղծել է նաեւ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ՝ 1957), «Հակոբ Հովնաթանյան» (1968), «Փիրոսմանի» (1985): «Վրացֆիլմ»-ում նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» ֆիլմը (Դ. Աբաշիձեի հետ, 1984): 1985-ին Թբիլիսիում բացվել է նրա գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին Երեւանում։ 2010 թ. Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

աղբյուրը՝ «Հայկական Սովետական հանրագիտարան» (12:314)
http://hy.wikipedia.org/wiki/Սերգեյ_Փարաջանով

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s