Բարեւը եւ պատմությունը

Ինչպիսի՞ ժեստեր ենք մենք հաճախ օգտագործում: Ո՛չ, խոսքը լավ դաստիարակության մասին չէ, չնայած շատերը,օրինակ,  ամանորյա խոսքում հատուկ ձայնարկություններ և մատներով նշաններ  օգտագործում են  ավելի հաճախ, քան շնչում են: Բայց մեզանից նրանք, ովքեր աշխատանքի կամ ուսման բերումով շփվում են շատ մարդկանց հետ, արտահայտում են այդ խոսքերը կամ անում այդ ժեստերը  շատ անգամ:
hi1   Բարևի պատմության մեջ առաջինը դատարկ ձեռքերի ցուցադրումն է սովորաբար վերջինիս բարձրացումով և թափահարումով: Այդպիսով գրավում էին մարդու ուշադրությունը և  ցույց տալիս, որ զինված չեն: Այդ ժեստը այնքան հին է և հասկանալի ցանկացած կուլտուրայում, որ անգամ տղամարդը «Վոյաջերի» ցուցանակի-աղյուսակի վրա բարևում է այլմոլորակայիններին՝ ձեռքը բարձրացրած:

hi11Ողջույնի  հին ձևերից մեկը գրկախառնությունն է: Այն դրված է մեր մեջ ի ծնե՝ սկսած այն պահից, երբ երեխան բնազդով  գրկում է իրեն գրկած մորը: Գրկախառնությունը թերևս միակ ժեստն է, որ տարածված է համարյա բոլոր մշակույթներում: Գրկախառնությունները առաջացնում են օքսիտոցին հորմոններ, լավացնում են մարդու ինքնազգացողությունը, թուլացնում են և իջեցնում արյան ճնշումը:
Շուտով ձեռքի թափահարումը կորցրեց իր սկզբնական իմաստը և սկսեց օգտագործվել ինչպես ողջույնի, այնպես էլ հրաժեշտի ժամանակ: Մարդկանց հարաբերությունները դարձան ավելի բարդ և անհատական, այդ իսկ պատճառով նոր դարի սկզբին ողջույնի հիմնական ձևը դարձավ ձեռքսեղմումը: Այն ոչ միայն ցուցադրում էր զենքի բացակայությունը, այլև ծառայում էր որպես բարի կամքի ժեստ,  շփման մեջ մտնելու պատրաստակամություն: Մրցակցության և ագրեսիայի էլեմենտները այստեղ գերիշխում են. այդ ժեստը տալիս էր ֆիզիկական ուժը ցուցաբերելու հնարավորություն: Զրուցակցի ձեռքը ամուր սեղմելը  մինչ հիմա տղամարդկանց մոտ համարվում է ամենատարածված ողջույնի ձևը (մուսուլմանական երկրներում տղամարդու և կնոջ միջև ձեռքսեղմումը արգելված է), այդպես է  նաև  սպորտի համարյա բոլոր  ձևերում: Ձեռքսեղմման քանակի համաշխարհային ռեկորդը գրանցվել է 1977 թվականին (քաղաքապետը մեկ օրվա ընթացքում 45144սեղմել է 11.000 քաղաքացու ձեռք), իսկ տևողությամբ՝ 2013 թվականին, երբ հայ եւ թուրք դերասանները 43 ժամ ձեռք են սեղմել:  Ձեռքսեղմման միջոցով դուք կարող եք հասկանալ, թե դիմացինը ինչ միտումներ ունի: Եթե դուք մարդուն բարևում եք նկ. 1-ում պատկերված ձևով (ձերը սև  թեզանիքով ձեռքն է), ապա դուք փորձում եք ասել նրան, որ այդ մարդու հետ շփման ժամանակ դուք ուզում եք լինել իրադրության ղեկավարը: Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հետազոտության մասնակից  54 առաջադեմ և բարձր ղեկավար օղակներին պատկանող մարդկանցից  42-ը ոչ միայն առաջինն են մեկնել ձեռքը, այլև օգտագործել են ձեռքսեղմման հենց այդ տարբերակը:
Երբ դուք դիմացինին մեկնում եք ձեռքն այնպես, որ ափը հայտնվում է վերևում (նկ. 2), դրանով դուք ցույց եք տալիս նրան ձեր հնազանդությունը: Դա երբեմն անհրաժեշտ է լինում այն ժամանակ, երբ դուք ցանկանում եք նախաձեռնությունը տալ դիմացինին կամ թույլ տալ նրան զգալու  իրեն իրավիճակի տերը:
Իսկ երբ բարևելիս երկու ձեռքերն էլ մնում են ուղղահայաց վիճակում (նկ.3),  այդ  ցույց է տալիս, որ երկու մարդիկ էլ մոտենում են իրար փոխըմբռնմամբ և փոխադարձ հարգանքով: Այդպես են հիմնականում բարևում իրար բոլոր սովորական մարդիկ:
hi4   Հին ողջույնի  ևս մեկ ձև է խոնարհումը: Բայց եթե բաց ձեռքերը ցույց են տալիս միայն հարձակվելու միտման բացակայություն, ապա խոնարհումը բառիս բուն իմաստով ձեր վիզը դնում է հարվածի տակ: Մեր օրերում խոնարհումը փոխարինվել է ուղղակի գլխի թափահարումով, բայց շատ տեղերում՝  հիմնականում Ասիայում, էթիկետի գլխավոր ցուցանիշը մնում է խոնարհումը: Խոնարհման իմաստը հարգանքի տեսակետից փոխվում է համակերպման, որը նման է նվաստացմանը: Չինական կոուտոու ծիսակատարությունը ներառում է իր մեջ երեքանգամյա ծնկաչոքությունը և իննանգամյա երկրպագությունը: Ռուսիայում ընդունված էր գոտկատեղի  (այդ թվում նաև ձեռքով գետնին դիպչելով) և  բերանքսիվայր խոնարհումը: Կորեացի ձեն-բուդդիստնեը օրական բերանքսիվայր փռվում են 1080 անգամ, սակայն երբեմն նրանք եզրափակվում են 108-ով:

hi5

Համբույրը՝ որպես ողջույնի ձև, այնքան էլ հին չէ, ինչպես կարող է թվալ: Թե ինչպես և երբ է հայտնվել այդ ողջույնի ձևը, հայտնի չէ:  Հավանական է, որ հնում դա սեքսուալ ենթատեքստ չի ունեցել  և  առաջացել է երեխային կերակրելու պրոցեսից: Այսինքն՝  համբույրը ի սկզբանե եղել է բարեկամական կապի միջոց: Այստեղից է համբույրով ուղեկցվող ժամանակակից ողջույնը (որպես կանոն՝ այտերին), որը, իբր,  մարդկանց մտերմությունն է խորհրդանշում: Ձեռքի  համբույրը խոնարհման և սովորական համբույրի խառնուրդն է: Սլավոնական շատ երկրներում  որպես ողջույն մինչ վերջերս  օգտագործվում էր շուրթերով համբույրը երկու տղամարդկանց միջև: Համբույրի քանակի համաշխարհային ռեկորդը գրանցվել է 1990 թվականին, երբ Վոլֆրամը 8 ժամվա ընթացքում համբուրեց 8001 մարդու:

hi6

Էսկիմոսների համբույրը հիմնված է կունիկ ավանդույթի հիման վրա. քիթը և վերին շրթունքը ուժեղ սեղմվում է մյուս մարդու դեմքին (ճակատին կամ այտին), որից հետո կտրուկ ներշնչում է արվում, այնպես որ համբուրողը «ներքաշի» դիմացինի մաշկը և մազերը: Այն, որ էսկիմոսները խուսափում են սովորական համբույրներից, որպեսզի իրենց մոտ չսառչեն շրթունքները, միֆ է: Ուղղակի դրսում հանդիպման ժամանակ մարմնի միակ բաց տեղերն են վերին շութը, քիթը և աչքերը:

Նույն ձևով են բարևում միմյանց մաորիները: Այդ ծիսակատարությունը կոչվում է հոնգի: Հանդիպման ժամանակ պետք է քթերով

hi7

ամուր սեղմվել միմյանց, որից հետո հյուրը դադարում է լինել օտարական և դառնում է համարյա ցեղի անդամ: Ծիսակատարության հիմքում է դրված շնչառության փոխանակումը, քանի որ այն ունի աստվածային ծագում. Տանե աստվածը ներշնչեց մարդու մեջ կյանքը:
Հետաքրքիր է, բայց զինվորական ողջույնը և գլխի ծածկոցի վեր բարձրացումը հանդիպման ժամանակ ունեն նույն ծագումը: Ընդհանուր կարծիք չկա, բայց հնարավոր է, որ այդ բոլոր ժեստերը առաջացել են

hi8

ասպետների ողջույնի սովորույթից, որոնք բարձրացնում էին իրենց երեսկալները: Կա նաև կարծիք, որ տվյալ ժեստը ցույց է տալիս, որ դուք հիացած եք զրուցակցի գերազանցությամբ (կոչումով կամ hi10սոցիալական կարգավիճակով ): Այսպես կոչված «հռոմեական ողջույնը» իրականում միջնադարյան գեղանկարիչներին են վերագրում: Ոչ մի ապացույց չկա, որ հռոմեացիները ողջունել են միմյանց վեր պարզած ձեռքով՝ ի նկատի ունենալով զենքի և վատ մտքերի բացակայությունը:
աղբյուրը՝ http://operativ.am/?p=45144/
Ռուսերենից թարգմանությունը եւ նկարները http://www.mirf.ru/Articles/print3872.html

Ինչպես նաեւ դիտեք մեր տեսանյութը .

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s