Հացապատում

4d77cc1751835d9e689ddd5b9b0a83ad   Յուրաքանչյուր մարդու համար հացը սուրբ է: Այն սուրբ է և՛ կրոնական առումով, և՛ մարդկանց գիտակցության մեջ: Եկեղեցում՝ պատարագի ժամանակ, գինու հետ տրվում է անթթխմոր հաց, որտեղ գինին Քրիստոսի արյունն է, հացը՝ մարմինը:
Դեռ փոքր ժամանակվանից յուրաքանչյուրիս ծնողն էլ նախատել է մեզ, երբ հացը գցել ենք գետնին և չենք վերցրել, երբ հացը հակառակ ենք դրել սեղանին և այլն: Դեռ փոքր ժամանակվանից նրանք մեր մեջ սերմանել են հացի սրբությունն ու կարևորությունը:
Իրոք, հացը սուրբ է… Հացը իր օգտակարությամբ դարեր շարունակ կերակրել է սերունդներ: Այն, լայն տարածում գտնելով Երկիր մոլորակում, դարձել է մեր օրվա անբաժան մասնիկը (չնայած կան երկրներ, որտեղ հաց այդքան էլ չի օգտագործում):
Ինչևէ, հացը մնում է հայ ժողովրդի սննդի անբաժան մասը: Բնականաբար, ուրիշ է հայկական ավանդական լավաշը, որն իր համով ապշեցնում է ցանկացած մարդու: Այն ստեղծվել է հին Հայաստանում և տարածվել հայ ուխտավորների հետ: Հացի հետ կապված են բազմաթիվ պատմություններ, օրինակ՝ հայկական մի զրույցը պատմում է, որ երբ Հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր արքա Նաբուգոդոնոսորի հետ, Հայաստանի թագավորն է եղել Արամը, ով հանուն հայրենիքի կզոհաբերեր իր կյանքը, բայց երբեք չէր կարողանա տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։ Պատերազմի ժամանակ այնպես է ստացվում, որ Արամը գերի է ընկնում, բայց դա դեռ չէր նշանակում, որ Ասորեստանը հաղթել է: Նաբուգոդոնոսորը մի պայման է դնում Արամի առջև, ըստ որի՝ Արամը պետք է տասը օր հաց չուտի, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի բռնվի իր հետ, և եթե հաղթի, ապա Նաբուգոդոնոսորից ավելի ուժեղ կլինի, և նրան ազատություն կտրվի: Արամը մտածում է ողջ գիշեր և առավոտյան խնդրում, որպեսզի իրեն հայկական բանակից մի գեղեցիկ վահան բերեն: Հայ զինվորները ամբողջ գիշեր մտածում են, թե ինչ կարող է թաքնված լինել այդ խնդրանքի տակ: Ի վերջո նրանք կռահում են իրենց արքայի միտքը և վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում: Նաբուգոդոնոսորը չի առարկում, քանզի նա ծանոթ չէր լավաշին և հետևաբար չէր կարող գլխի ընկնել, որ վահանի մեջ կարող են հաց թաքցրած լինել: Երբ վահանը տալիս են Արամին, նա ասում է, որ դա իրեն դուր չի գալիս և  մեկ ուրիշն է խնդրում: Եվ այդպես ամեն օր արքան լավաշ էր ստանում: Տասնմեկերորդ օրը Նաբուգոդոնոսորը համոզված էր, որ արքան ընկճվել է, և հեշտությամբ նրան կհաղթի: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուգոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում հացի բոլոր  տեսակները փոխարինվեն  լավաշով:

Այսպիսով, հացը սուրբ է յուրաքանչյուրիս համար, և չպետք է մոռանալ, որ «փշրանքն էլ հաց է»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s