Կլիմա

climate-change-1    Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է: Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը:
Իսկ ի՞նչն է ազդում կլիմայի վրա, որոնք հանգեցնում են վերջինիս փոփոխություններին:

Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը նրա պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման: Կլիմայի փոփոխությունների և տատանումների մեջ մեծ նշանակություն ունի ցամաքի և ծովի ընդգրկած տարածքների հարաբերակցությունը: Որպես օրինաչափություն՝ ցամաքային տարածքների ընդարձակումը խստացրել է կլիման. մեծացել են օդի ջերմաստիճանի տատանումները, դիտվել է կլիմայի ցրտեցում:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը:
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ 1950-ական թվականներից նկատվող գլոբալ ջերմացման պատճառը մարդու գործունեությունն է, իրենց պնդումներում նրանք վստահ են 95 տոկոսով:
Երկրաբանական ժամանակի ընթացքում Երկրի կլիման հսկայական փոփոխությունների է ենթարկվել։ Մայրցամաքները տեղաշարժվել են հասարակածի և բևեռների նկատմամբ, իսկ նրանց եզրագծերը փոփոխվել են։ Այս փոփոխությունները հասկանալու համար երկրաբաններն ուսումնասիրում են ապարները և կարդում դրանք իբրև պատմության գրքեր, որոնք ընթերցողին հետ են տանում 4 միլիարդ տարի։ Ապարները ցույց են տափս, որ այն վայրերում, որոնք այժմ հեռու են հասարակածից, անցյալում տոթակեզ անապատներ են եղել, իսկ այսօրվա Եվրոպայի ափամերձ հատվածներում աճել են արևադարձային փարթամ բուստային խութեր։ Մայրցամաքների տեղադրությունն իր ազդեցությունն է թողնում օդային զանգվածների շարժման և եղանակի ձևավորման վրա։ Երբ մայրցամաքներր դեռևս իրարից բաժանված չէին, այդ միասնական Պանգեա մայրցամաքի ներքին տարածքներում անձրևներ քիչ էին տեղում, և դրանք հիմնականում անապատներ էին։ Ապարները ցույց են տալիս նաև, որ վերջին 2 միլիոն տարում երկրագնդի մեծ մասը ծածկված է եղել սառցադաշտերով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s