Սեր…

57089212_Love__by_darkbutterfly6   Սեր… Շատերի կողմից աստվածացված, սիրված ու փայփայված զգացմունք, որը մինչեւ օրս չեմ զգացել: Սիրում եմ ընտանիքս, սիրում եմ ընկերներիս, հարազատներիս: Սիրում եմ տունս, հողս, ջուրս: Ու վերջապես սիրում եմ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ: Բայց երբեւէ չեմ զգացել այս զգացմունքը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ եւ, բնականաբար, դժվար է ինձ համար խոսել այս զգացմունքի մասին: Միգուցե դեռ փոքր եմ եւ դեռ կհասցնեմ զգալ այս զգացմունքի վեհությունն ու գեղեցկությունը:
Լավ, ինչեւէ: Սկսեմ շարադրել այն, ինչ իմ պատկերացմամբ սերն է հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ: Նախ սկսեմ նրանից, որ, ըստ իս, իսկական սերը մարդ կարող է տարբերել սիրահարվածությունից կամ կապվածությունից միայն այն ժամանակ, երբ արդեն հասուն է, եւ աշխարհը կարողանում է ընկալել իրեն բոլոր երանգներով: Սերն այն է, երբ դու սիրում ես նրան իր բոլոր թերություններով հանդերձ, սիրում ես, պաշտում, ամեն օր, ամեն վարկյան մտածում իրեն մասին, կազմում պլաններ, որոնք պետք է իրականացնես ապագայում միայն իրեն հետ: Սերը կարոտ է, կարոտ այն միակի նկատմամբ, ով գերել է քո բռունցքի պես փոքրիկ սիրտը, ով բռնել է, եւ բաց չի թողնում այն, ում ամեն մի վայրէջքը կյանքում պատճառում է քեզ ավելի շատ տխրություն քան իրեն: Ու հաճախակի բաժանումները պատճառում են քեզ մեծ վիշտ, դառնում են սթրեսների ծնման, ինքնագնահատականի անկման, եւ ամենածայրահեղ դեպքերում էլ ինքնասպանությունների պատճառ:
Իսկ ի՞նչ է պլատոնական սերը: Ճիշտն ասած, դրա մասին լսում եմ առաջին անգամ: Դա մաքուր, մարմնական ձգտումներից հեռու, իդեալական սեր է, ինչպես այն հասկանում էր հույն փիլիսոփա Պլատոնը: Պլատոնական սերն է իսկական սիրո սկիզբը: Ըստ Պլատոնի, սերը կարիք ունի այն ամենի, ինչը գեղեցիկ է, արդար, ճշմարիտ: Փնտրել, գտնել քո հոգում բացակայող մասնիկը մեկ ուրիշի մեջ, այն միակի մեջ, ով քեզ համար ամենաբարին է, ամենաարդարը, ամենագեղեցիկը, ամենա ամենան: Սակայն պլատոնական սեր չի կարող լինել: Այն բացառում է նույնիսկ հասարակ համբույրը, քանի որ դա վերացնում է սիրո աստվածային վեհությունը: Ըստ իս, պլատոնական սեր կարող է լինել միայն դեռահասների մոտ, ուր սերը դեռ փթթում է, դեռ ծաղկի կոկոնի է նման, որը հետագայում լավ սնուցման դեպքում վերածվելու է գեղեցիկ եւ հմայիչ մի ծաղկի:Իսկ մեծահասակներն արդեն դժվար թե կարողանան զսպել իրենց, եւ մեկ համբույր չնվիրեն սիրելիին: Ինչեւէ, պլատոնական սերը վեր է բոլոր սերերից, այն մաքուր է, արդար, պարզ, ինչպես ծովի լազուր, վճիտ ու անամպ ջրերը:

Advertisements

2 thoughts on “Սեր…

    • anigasparyan says:

      Երեւի ամենաառաջին հերթին խորհուրդ կտամ Աբբա Պրեւոյի «Մանոն Լեսկո»-ն կարդալ: Իսկապես կլանված եւ մի շնչով եմ կարդացել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s