ԳՄՕ…

6523189_large   ԳՄՕ. գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ, որը հաղորդում է բույսերին ամրություն, կայունություն, դրանք դիմանում են ավելի երկար, կարողանում են հեշտ հաղթահարել երկար ճանապարհները:
Մեր օրերում, գյուղատնտեսության մեջ, կարեւոր դեր են զբաղեցնում ԳՄՕ-ները: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ Երկիր մոլորակը չի կարողանում ամբողջությամբ կերակրել մարդկությանը: Այդ իսկ պատճառով ի հայտ եկան ԳՄՕ-ները: Մոդիֆիկացված օրգանիզմները դիմանում են ավելի երկար, արագ են բազմանում, չեն «հիվանդանում»: Կարողանում են հեշտությամբ «հաղթահարել» երկրից-երկիր փոխադրումներ՝ չկորցնելով իրենց գեղեցիկ տեսքը:
Իհարկե ցանկացած քիմիական միջամտություն վատթարացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ազդեցությունը: ԳՄՕ-ներն էլ բացառություն չեն: Դրանք հեշտությամբ  դառնում են չարորակ գոյացությունների, աղեստամոքսային  տրակտի, նյարդային համակարգի ախտահարման պատճառներ: Կարող են առաջացնել էկոհամակրգի խախտումներ: Այսպես կարտոֆիլի գենի մեջ «ներկցված» է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ էն նստում, դրանք սկսում են ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և նույնիսկ մեղուներ: Դրանց ոչնչացման հետևանքով կսկսեն ոչնչանալ նաև թռչունները, որոնք կզրկվեն իրենց հիմնական կերից` միջատներից: Այսպիսով կխախտվի կենսաբանական հավասարակշռությունը, որ բնությունը ստեղծել է միլիարդավոր տարիների ընթացքում:
Յուրաքանչյուր նորամուծություն ունի իր եւ՛ դրական, եւ՛ բացասակն կողմերը: Պետք է օգտվել նորամուծություններից, իհարկե չմոռանալով, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Ուստի, իմ կարծիքով, գենետիկորեն մոդիֆակցված օրգանիզմները պետք է վաճառվեն առողջ սննդի կողքին, եւ պարտադիր պետք է կրեն պիտակ, որը ճիշտ տեղեկություն է հաղորդում տվյալ օրգանիզմում ԳՄՕ-ի առկայութան մասին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s