Մնջոյանի անվան «ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ինստիտուտում

1905

Մենք՝ Սեբաստացիներս, Մնջոյանի անվան իսնտիտուտում ենք:

 

 Փետրվարի 20-ին կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի խորացված խմբի սովորողները ուղեւորվեցին «ՀՀ ԳԱԱ  օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»: Այստեղ մենք նախ հյուրընկալվեցինք տնօրենի՝ Ռաֆաել Թոփուզյանի մոտ, ծանոթացանք ինստիտուտի կարեւորությանը, դեղերի ստեղծման պատմությանը: Մնջոյանի անվան ինստիտուտը անցկացնում է DSC_0007հետազոտություններ նոր ֆիզիոլոգիական ակտիվ միացությունների վերաբերյալ: Ինստիտուտի հետազոտման գլխավոր ուղղությունը գտնելն է արդյունավետ դեղեր սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդա-հոգեկան հիվանդությունների, չարորակ գոյացությունների, ինֆեկցիոն հիվանդությունների համար, եւ դեղորայք՝ վիրաբուժական պրակտիկայում կիրառման համար: Հետազոտությունների արդյունքում ստեղծվել է 25 նոր դեղորայք, որոնցից 11-ը օգտագործվում են բժշկության մեջ, եւ 14-ը գտնվում են կլինիկական հետազոտությունների տարբեր փուլերում: Այդ դեղորայքներից շատերը արտադրվում են անմիջապես ինստիտուտում, մեծ քանակությամբ:
Մենք եղանք ֆիզիկայի եւ քիմիայի բաժիններում: Ցավոք կենսաբանության բաժնում արդեն փորձարկում էին դեղերի ֆիզիոլոգիական ազդեցությունը, եւ, բնականաբար, այնտեղ մտնելը խստիվ արգելվում էր: Ականատես եղանք ստացման երեք տարբերակի՝ ՄՄՌ(ЯМР)-ով,հալման կետով եւ ռենգենյան ճառագայթների միջոցով: Գիտնականները հետազոտում են նաեւ նոր ստացված նյութերի հալման կետը: Այս վերը նշված երեք մեթոդներով ճշտում են սինթեզված նյութի կառուցվածքը: Հեղուկ ազոտի ստացումը նույնպես մեզ ցույց տվեցին: Պարզվում է, որ դա բավականին հետաքրքիր է:
DSC_0014 DSC_0013 DSC_0016 DSC_0026DSC_0011 DSC_0017 DSC_0019 DSC_0021 DSC_0029 DSC_0031 DSC_0032 DSC_0033 DSC_0036 DSC_0041 DSC_0044 DSC_0046 DSC_0049 DSC_0051

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s