Ռոմանական արվեստ

imagesԱռաջին խոշոր պատմական ոճերից, որը նախանշում է Եվրոպայի գեղարվեստական մշակույթի հիմնական զարգացման փուլերը, համարվում է ռոմանական ոճը, որը գերակշռում է Արեւմտյան Եվրոպայի եւ որոշ Արեւելյան Եվրոպայի  մասերում, Անգլիայից եւ Իսպանիայից մինչեւ Լեհաստան եւ Հունգարիա: Ռոմանական արվեստի ժամանակաշրջանը պայմանավորված է վերագրել 1000 թվականից մինչեւ գոթական արվեստի առաջացումը XII դարում, կամ ավելի ուշ՝ կախված շրջանից: Ռոմանական ժամանակաշրջանը առաջ եկավ այն բանից հետո, երբ աշխարհիկ եւ հոգեւոր ֆեոդալների իշխանությունը մեծագույն ուժ ստացան: Ֆեոդալիզմի ամենաբարձր ժամանակաշրջանում ռոմանական արվեստը ոչ միայն ստղծվեց եւ զարգացում ապրեց, այլ նաեւ աչքի ընկավ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության եւ  գեղանկարչության զարգացման առանձնահատկություններով: Ի տարբերություն մյուս արվեստների , որոնք գոյություն ունեին նախկինում` ռոմանական արվեստը մի նոր ոճի, տեսակի արտահայտում էր : Հատկապես նշանակալից է ռոմանական արվեստը Արևմտյան Եվրոպայում , որտեղ տվյալ ժամանակաշրջանում գերակշռում էին

Թեոդորիքի դամբարանը Ռավեննայում

Թեոդորիքի դամբարանը Ռավեննայում

հակամարտությունները, պատերազմները և խաչակրաց արշավանքները և այդ ամենը արտահայտվում էր ռոմանական արվեստում: Այս արվեստում հատկանշական էր արտացոլումը ոչ թէ այն բանի, ինչը բնական էր, ինչը մարմնական էր, այլ հոգեւորի, այսինքն, ինչպես վերը նշեցի, այդ բոլոր պատերազմները, արշավանքները արտացոլվում էին այս ժամանակաշրջանի ստեղծագործությունների մեջ: Այս ստեղծագործություններում հաճախ կհանդիպեք այլանդակված դեմքերի, հասարակ, բայց հզոր ճարտարապետական կոթողների, որոնք ամբողջությամբ մարմնավորում են այդ ժամանակաշրջանը:

Գեղանկարչություն:

Նկարում պատկերված է Հիսուսը

Նկարում պատկերված է Հիսուսը

Ռոմանական ժամանակաշրջանից մեզ են հասել շատ քիչ թվով տաճարներ եւ եկեղեցիներ: Այս կոթողները հիմնականում թվագրվում են XI դարի վերջին քառորդից մինչեւ 1150-1250 թվականները: Կառույցների ինտերիերի կարեւոր մասն էին կազմում որմնանկարները: Ռոմանական արվեստում ամեն ինչ պատկերվում էր հստակ, մանրամասն եւ հաջորդաբար: Մանրանկարչությունը զարգացում ապրեց Ֆրանսիայում: Սրանք հիմնականում պատկերազարդումներն էին ավետարանների, աստվածաշնչերի, ժամանակագրությունների: Գեղանկարչության տեխնիկայում ծավալների գնահատուման,պատկերների մակերեսի  եւ մարմինների պատկերման մեջ երեւում է բյուզանդական կանոնը՝ շեղված տեղային ազդեցություններից: Հատկանշական է, որ գեղանկարչության մեջ, ինչպես նաեւ ռոմանական ոճի քանդակարգործության մեջ, առկա են  կամ անհամաչափ ձգված, կամ հակառակը՝ իրենց գլուխը մեծ, որի հետեւանքով ամբողջ մարմինը թվացող կարճլիկ, գետնահար մարմիններ: Առանձին դեպքերում մարմինների ափերը կամ ոտքի թաթերը մեծացված են: Ինչպես նշվեց վերը, թվում է, թե այս ժամանակաշրջանի նկարիչների համար կարեւոր էր ոչ թե արտաքին տեսքի համաչափությունը, այլ արտահայտումը ժեստերի եւ դիրքերի:

Ճարտարապետությունը:

Սբ. Պետրոսի տաճարը

Սբ. Պետրոսի տաճարը

Այս ժամանակաշրջանի առաջատար ճյուղերց էր ճարտարապետոթյունը: Վերջինս աչքի էր ընկնում իր հասարակ, բայց հզոր, հոյակերտ ու արտաքին անդորրությամբ, բայց ներքին ուժով «պարուրված» կոթողներով: Մշտական ֆեոդալական թշնամանքի տակ ճարտարապետությունը, բնականաբար, ձեռք էր բերում հզոր բնավորություն: Տեղական մոխրագույն քարից կառուցվում էին զանգվածային բերդեր, վանքեր, եկեղեցիներ: Լուռ ծնվող քաղաքներում, որտեղ ճարտարապետությունը դեռ նոր զարգանում էր, հանդիպում էին կավե եւ փայտե տներ: Տաճարները ստեղծված էին համախմբելու «Մարդկային նախիրը» աղոթքների ժամանակ, որպես «տիեզերքի խորհրդանիշ»՝ մարմնավորելով քրիստոնեական կրոնի հանդիսավորությունն ու բազմակողմանիությունը:  Համաձայն քրիստոնեական գաղափարախոսությանը ռոմանական տաճարը բաժանվում է երեք մասի՝ նախասրահ, նավեր(ճարտարապետության մեջ նեֆեր) եւ զոհասեղան: Խորհրդանշական է, որ այդ մասերը նմանակվում էին մարդկային, հրեշտակային եւ աստվածային աշխարհներին, կամ մարմնին կամ

Ռոմանական տաճարի ներքին հարդարանքը

Ռոմանական տաճարի ներքին հարդարանքը

հոգուն: Տաճարի արեւելյան հատվածը(զոհասեղանը) խորհրդանշում էր դրախտը եւ ձոնված էր Քրիստոսին: Արեւմտյան հատվածը խորհրդանշում էր դժոխքը եւ նվիրված էր Ահեղ Դատաստանին: Հյուսիսային մասը՝ մահը, չարիքը, խավարը, իսկ հարավայինը նվիրվում էր Նոր Կտակարանին: Նույն ժամանակ Քրիստոսն ասում էր, որ ինքն է «ճանապարհը, իրականությունը եւ կյանքը»: Այդ իսկ պատճառով հավատացյալի անցումն արեւտյան մուտքից զոհասեղան խորհրդանշում էր հոգու ճանապարը խավարից եւ դժոխքից դեպի լույսն ու դրախտը: Հետաքրքիր է, որ ռոմանական տաճարների մուտքը հաճախ կազմակերպում էին ոչ թե տաճարի արեւմտյան հատվածում, այլ հյուսիսային: Այդ դեպքում հավատացյալի ճանապարհը անցնում էր մահից եւ չարիքից դեպի լույս ու հավերժություն:

Քանդակագործություն:

kapitel_1206Քանդակագործությունը տարածում գտավ եւ զարգացավ 1001 թվականից: Ինչպես գեղանկարչությունը, այնպես էլ քանդակագործությունը մեծ տեղ էին զբաղեցնում ճարտարապետության մեջ: Սկզբում դրանք զարդանախշեր էին, սակայն, հետագայում, դրանց փոխարինելու եկան կոմպոզիցիաները, որտեղ առկա էին մարդկանց աղավաղված, անհամաչափ պատկերներ: Քանդակագործությունը ոչ միայն ձեւավորում էր տաճարները, այլեւ հզոր ազդեցություն էր թողնում հավատացյալների վրա: Ռոմանական քանդակների հիմնական թեման Աստծո հզորության մեծարումն էր, նրա անսահման եւ ահեղ իշխանությունը մահկանացուների վրա:
Հերետիկոսության տարածման հետ մեկ տեղ քանդակագործության մեջ առաջ եկան ոչ կրոնական ստեղծագործություններ, որտեղ գլխավոր դերերում էին գյուղացիները, դարբինները, ակրոբատները: Հայտնվում են նաեւ դրվագներ հին եւ միջնադարյան ժամանակաշրջաններից: Առաջ եկան ֆանտաստիկ  բնույթ կրող քանդակներ՝ կիսամարդ-կիսագազան դիմակներով մարդիկ եւ այլն: Ռոմանական արվեստում մարդկային կերպարանքը գեղեցկությամբ եւ ազնվությամբ չէր արտահայտվում: Ռոմանական քանդակը բացեց իրականության նոր կողմերը՝ մարդկանց այլանդակ եւ հրեշային նկարագիրը:
Աղբյուրը եւ նկարները http://lilitmelqonyan.wordpress.com/2013/05/11/անհատական-աշխատանք-2/
http://crossmoda.narod.ru/CONTENT/art/midle/roman_style/roman_style.html

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s