Սովորում ենք այբուբենը Աննա Օհանյանի հետ

images-bararan-1-350x409Ժեստեր թեման ուսումնասիրելու շրջանակներում մեր ակումբի մի դասաժամի հյուրը դարձավ լոգոպեդ Աննա Օհանյանը: Ամբողջ 45 րոպեն նվիրվեց խուլ ու համրների ձեռքերի այբուբենը սովորելուն:
Եվ այսպես մատնախոսությունը շատ կարեւոր է, քանզի այն օգնում է մեզ արտահայտել ժեստերի միջոցով այնպիսի բառեր, որոնց համար անհեթեթ կլիներ հորինել հատուկ ժեստեր: Դրանց վառ օրինակ են հատուկ անունները: Մատնախոսությունը տառանշանների համակարգ է, որտեղ ամեն մի տառ ունի իր դիրքը եւ ձեւը: Մի քանի տառեր, օրինակ ր-ն եւ ռ-ն, տարբերվում են նրանով, որ ր-ն անշարժ է, իսկ ռ տառի ժամանակ թափահարում ենք ձեռքը: Այս մատների դիրքերը լրիվ կամ մասնակիորեն կապվում են տառի գրելաձեւին:  Մատնախոսում ենք աջ ձեռքով եւ պահում ենք ձեռքը կրծքավանդակի առաջ, ուսից մի քիչ ներքեւ:  Աշխարհում ստեղծվել է մատնախոսության 43 այբուբեն, որոնք օգտագործվում են 59 երկրներում: Առաջին անգամ այն ստեղծվել է 1620 թվականին Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը ստեղծվել է 1960-ին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s