Կոշ… Աղձք…

новый коллажԵվս մեկ գարնանային օր անցավ: Այս ոչ արեւոտ, բայց մեր կողմից արեւոտ դարձած օրը արշավականներ ակումբը հոգեբանի ակումբի որոշ սովորողների հետ համատեղ անցկացրեց Կոշում: Նախ այցելեցինք Կոշի միջնակարգ դպրոցը՝ ջերմ ընդունելության եւ նոր ծանոթություններ ունենալու անկնալիքներով: Մեր սպասումները արդարացվեցին: Ներկա գտնվեցինք գրականության ժամին: Միասին նշեցինք Չարենցի ծնննդյան տարեդարձը, ոտնկայս արտասանելով «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունն ամբողջությամբ, ապա շրջայց կատարեցինք իրենց դպրոցով, մտերմիկ զրույցի ժամանակ պատմեցինք նաեւ մեր կրթօջախի եռուզեռի մասին: Իրենց ուղեկցությամբ հասանք Սբ. Ստեփանոս եկեղեցին, շրջեցինք, հիացանք ամոռանալի բնությամբ եւ ուղեւորվեցինք Աղձք: Աղձք գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում, այժմյան Արագածոտնի մարզում: Այն հայտնի է IV դարի կեսերին կառուցված դամբարանով, որտեղ ամփոփված են հեթանոս եւ քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները, ինչպես նաեւ 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում: Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները եւ փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետեւ հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղձքում։

DSC_0101 DSC_0108 DSC_0130DSC_0059DSC_0063DSC_0065DSC_0066DSC_0067DSC_0075

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s