Երջանի՞կ

images (1)Իսկ դուք ասում եք երջանի՞կ լինեմ:
Երբ չարը իշխում է բարու փոխարեն,
Երբ մարդիկ մարդ չեն համարվում արդեն,
Դու ասում եք երջանի՞կ լինեմ:
Երբ մարդիկ այնքան էգոիստ են մեծ,
Որ դավաճանում են մոտիկ ընկերոջ,
Միայն թե իրենց հաճելի լինի:
Ապրեմ երջանի՞կ,
Երբ ամեն անգամ քնելուց առաջ
Ես աղոթում եմ,
Որ հաջորդ առավոտ հանկարծ չարթնանամ
Վաղուց պատրաստված որոգայթի մեջ:
Սիրեմ ու սիրվե՞մ:
Մի՞թե այդ զգացմունքը չի կորել հավետ,
Չի պղծվել, խաբվել ու դարձել խաբկանք:
Միգուցե լինեմ ազնիվ ու մաքու՞ր:
Բայց միթե դիմացինս մաքուր է այնքան,
Որ պատասխանեմ անհուն պարզությամբ,
Որ արածիցս ես հաճույք ստանամ:
Եվ դեռ հանդուրժե՞մ:
Ու այս ամենին ես դեռ հարմարվե՞մ:
Երբ մարդիկ արդեն նման չեն մարդու,
Այլ անասունի,
Որ միշտ ցույց է տալիս իր երեսն երկու:
Ու ասե՜ք, ասեք, այսքանից հետո
Ինչպե՞ս չլինել մի մեծ էգոիստ,
Ով հավատում է մի-միայն իրեն,
Ով չի վստահում ոչ ոքի երբեք,
Ով կառուցում է իր աշխարհն ուրույն,
Ու ապրում է իր իսկ երկրում,
Ենթարկվում իր օրենքներին,
Ու չի հիասթափվում դատարկ աշխարհից:

Իսկ դուք դեռ ասում եք, որ ես հավատա՞մ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s