Յոգան և մենք

IMG_20140415_1125395   Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ: Քեզ չեն հետաքրքրում արտաքին ազդակները, դու կենտրոնանում ես մի զգայարանիդ աշխատանքի վրա, յոգայի վարպետները կամ յոգայի ինստրուկտորներըհիմնականում կենտրոնանում են իրենց լսողական զգայարանի վրա, կենտրոնանալով  շնչառության վրա, քանզի ամեն մի արտաքին ազդակ ունի սկիզբ և ամեն վարկյան կարող է ընդհատվել, իսկ շնչառությունը մեր կյանքն է, այն ազդարարում է մեր կյանքի սկիզբը և ավարտը:
Յոգայի ուսմունքի համաձայն մարդու ցանկացած միտք ինչ-որ մի ձև իրականություն է դառնում, և կապ չունի թե ինչպես: Ուսմունքի IMG_20140415_122601համաձայն կարևոր է մարմնակրթությունը: Ցանկացած հոգեպես կաշկանդվածություն, սթրես և այլն, արտահայտվում են ֆիզիկապես՝ մկանների բացման սահմանափակումները, իրանի կորությունները, առաջ եկած ուսերը, սառը ոտնաթաթերը, խոնավ ձեռքերը….
Յոգան տարբերվում է գիմնաստիկայից նրանով, որ յոգայի ասաներում՝ դիրքերում, կարևոր տեղ են զբաղեցնում շնչառական վարժությունները: Յոգան միայն շնչառական վարժությունները չեն, սրա մեջ կան ավելի շատ բաներ, քան մենք պատկերացնում ենք:
Հասրակության մեջ կա մի թյուր կարծիք, որ յոգան կապ ունի կրոնի հետ, հանձինս բուդդիզմի: Հարկ է նշել, որ յոգան առաջացել է ավելի վաղ, քան բուդիզմը, և յոգան իր մեջ չի ներառում կրոնական տարրեր, այն բաց է ցանկացած դավանանք ունեցող մարդու համար:
Ընկեր Սվետլաննան մեզ առաջարկեց, որ մենք մի բացօթյա յոգայի դասընթաց ունենք, հուսով ենք, այս առաջարկը իրականություն կդառնա:
IMG_20140415_114153
IMG_20140415_112539IMG_20140415_114232

IMG_20140415_112529

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s