Պապ թագավորը եւ Արշակունյաց արքայատոհմի անկումը

Նախաբան

Արշակունի-արքաների-հուշարձանները-դամբարանի-մոտԻնչպես գիտենք, Պապ թագավորը գահ է բարձրանում բավականին բարդ ժամանակահատվածում, երբ թագավորը գտնվում էր Անհուշ բերդում, իսկ իր առջեւ սպարապետի մաշկից պատրաստված խրտվիլակն էր, մեջը խոտ լցրած, թագուհին պաշարված էր Արտագերսում: Հետքրիստոնեական ժամանակաշրջանում Պապին նախորդող հայոց արքաները ոչ միայն չկարողացան կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որը կհամախմբեր երկիրը, այլեւ ավելի խորացրեցի պառակտությունները: Պապը, լինելով երիտասարդ, այնուհանդերձ ցուցաբերեց պետական մեծգործչի հատկություններ։ Նա առաջին հերթին որոշեց վերամիավորել երկրից անջատված կամ գրաված ծայրամասային գավառները։

Բովանդակությունը

  • Պապ թագավոր

368 թվականին Արշակ թագավորի գերությունից եւ թագուհու սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկներ դավաճան Վահան Մամիկոնյանի եւ Մերուժան Արծրունու հետ միասին իրականացնում էին կրոնափոխության գործառույթներ Հայաստանում, այսինքն կրակապաշտությունն էին տարածում Հայաստանում, ավերում էին քաղաքներ, բերդեր, եկեղեցիներ, կառուցում արտուշաներ: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի՝ մի մասը հակված էր դեպի յուզանդիա, մյուս մասը՝ Պարսկաստան: Արտագերսում Փառանձեմ թագուհին սպասում էր իր որդու վերադարձին, սակայն մինչ իր որդու վերադարձը պարսիկները մտան քաղաք եւ անմարդկային կերպով սպանեցին նրան: Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում եւ գնացել էր Վաղես կայսեր մոտ, որպեսզի օգնական ուժ ստանա:
Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած մի զորաջոկատով վերադառնում է Հայաստան եւ հաստատվում է հայոց գահին(370-374): 67713_254143991378893_1861883575_nՆահատակված սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ Մամիկոնյան դառնում է հայոց սպարապետ եւ սկսում հայոց աշխարհի ազատագրումը:
Ըստ Փավստոս Բուզանդի սպարապետը վերականգնում է «… զհին սահմանսն, որ յառաջուն էր լեալ յերկիրն Հայոց եւ ընդ յերկիրն Վրաց, որ է ինքն մեծ գետն Կուր։»: Մուշեղը շրջում էր երկրով եւ պատծում պարսիկներին, երկիրը դավաճանած ու կրոնը ուրացած՝ մազդեզականությունն ընդունած հայ նախարարներին: Պարսից արքունիքից պատիվ վայելող անձինք ձերբակալվում եւ խստագույն պատժվում էին: Այդպես Մուշեղը լուծում էր Արշակ թագավորի Վասակ սպարապետը վրեժը: Պապ թագավորը տեր է կանգնում կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին: Երկրում կատարվում են բարեկարգումներ՝ վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերվում պետության գործերը: 370 թվականին Մուշեղը 40 հազարանոց զորքով մեկնում է դեպի երկրի հարավային սահմանը, որտեղից լուր էր ստացվել, թե Շապուհը մեծաքանակ զորքով արշավում է դեպի Մեծ Հայք:  Ատրպատականում Մուշեղը նախահարձակ է լինում եւ հաղթում է, իսկ Շապուհը փախչում է: Հայերի ձեռքն են ընկնում շատ պարսից մեծամեծեր,որոնք մահապատժի են ենթարկվում, արքունի կանանոցն ու գանձարանը: Մուշեղը մեծահոգաբար կանանոցը հետ է ուղարկում: Այդ քայլից զարմացած Շապուհը իր մշտական օգտագործման բաժակի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Իր զորքին հյուրասիրելուպահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը եւ ասում. «Ճերմակաձին գինի արբցէ»: Այս արարքի համար Մուշեղ Մամիկոնյանը կոնֆլիկտի մեջ է մտնում Պապ թագավորի հետ, բայց այն շուտով հարթվում է: Պապ թագավորը 371 թվականին տեղեկանալով, որ պարսից մեծաքանակ զորքը կրկին ներխուժել է երկիր եւ հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերը հավաքել Բագրեւանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց զորքերին են միանում նաեւ հռոմեական զորքերը, եւ այդպես զորքի թիվը հասնում է 90 հազարի:
  Լուսադեմին սկսվում է Ձիրավի ճակատամարտը: Մինչ հայ մարզիկները կռվում էին, Հայոց Ներսես Մեծ կաթողիկոսը բազուկները տարածած, հայոց հաղթանակի համար աղոթում էր Նպատ լեռում(Նա այնտեղ էր Տերենտիոս զորավարի խնդրանքով): Պատերազմը սկսելուց առաջ Մուշեղը քաջալերում է հայ զինվորներին. «Իմ քաջեր եւ եղբայրներ. ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն եւ ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպես պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը…»: Հայերը տանում են կատարյալ հաղթանակ: Պարսից բանակի մնացորդները դիմում են փախուստի, իսկ Մերուժան Արծրունուն ձերբակալում է Սմբատ Բագրատունին(Վահան մամիկոնյանը սպանվել էր իր որդու՝ Սամվել Մամիկոնյանի ձեռքերվ): Նա, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձեւով եւ շիկացնելով ասում. «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետեւ դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, եւ իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»: Եվ շիկացած շամփուրը դնում է Մերուժանի գլխին: Այդպես իրականացվում է նրա մահապատիժը:
372 թվականին Մուշեղը, լուր ստանալով Շապուհի առաջիկա ներխուժման մասին, զորքով շարժվում է դեպի գանձակ: Հայոց զորքը քաջալերական «Քաջ Արշակի համար» բացականչություններով մարտի է նետվում եւ ջախջախում է պարսկական ուժերը: Վերականգնվում է երկրի խաղաղությունը:
Պատերազմի պատճառով երկիրը տնտեսապես տուժել էր եւ թուլացել։ Պապ թագավորը որոշեց վերականգնել թուլացած տնտեսությունը։ Իր նախորդի փորձից ելնելով, Պապ թագավորը որոշեց ոչ թե նախարարների հաշվին, այլ եկեղեցու։ Թագավորական հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդ եւ պտղի հարկերից: Դեռևս Տրդատ Գ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը բռնագրավվեց եւ բաժանվեց զինվորներին։Խիստ կրճատվեց հոգեւորականների թիվը։ Նախկին հոգեւորականները եւ հոգեւորականների ազգականները զորակոչվեցին բանակ։ Որպես հետեւանք գործող բանակի զինվորների թիվը հասավ մոտ 100 հազարի:
Պատերազմի հետեւանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել։ Ստեղծված իրադրությունը բարելավելու նպատակով թագավորի հրամանով փակվեցին դեռեւս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները։Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց։Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապ թագավորը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության եւ եկեղեցու միջոցներով։

Պապի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Հայոց կաթողիկոսի մահից հետո Աղբիանոսի մահից հետո կաթողիկոս ձեռնադրված Հուսիկ-Շահակը այլեւս չի մեկնում Կեսարիա ձեռնադրվելու համար, ինչով հաստատվում է Հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնական ինքնագլխությունը:
Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Մեծ Հայքում ձեռնադրվելու փաստը։ Բացի այդ, հայ-պարսկական հարաբերությունների բարելավումը կայսրի մոտ վախ առաջացրեց։ Կայսրը հրամայեց իր լրտեսներին սպանել Պապ թագավորին։ Մեծ Հայքում հռոմեական զորքերի հրամանատարը 374 թ. Պապ թագավորին հրավիրում էխնջույքի, որտեղՊապը սպանվում է հռոմեացի զինվորների կողմից։
Ամիանոս Մարկելինոսը անդրադառնում է պապի սպանությանը ասելով. «Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի (Պապ թագավորի) արյունը փրփրելով թափվեց շքեզ սեղանածածկոցների վրա՝ դեմ հանդիման աստուծո հյուրընկալության ժամանակ…այնուհետեւ ճաշկերույթի մասնակիցները՝ չափից դուրս հագեցած, բոլորովին սարսափահար եղան եւ փախան»: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեցիր երիտասարդ, եռանդուն եւ տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը։Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականա պես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին։ Պատճառը ոչ միայն նախարարությաներ պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու եւ Մեծ Հայքին իրենց ենթարկելու քաղաքականությունը։

 

  • Արշակունյաց արքայատոհմի անկումը

Հայաստանը-387-428-թթ.Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ ՄեծՀայքի թագավոր դարձավ նրա ազգականՎարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում: Վարազդատը եւ վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն: Պատմիչների վկայությամբ Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից: Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն: Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարները սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:

Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389): Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո: Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին, եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389): Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասը անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:

Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:Արշակունիների-դամբարանը Արագածոտնի մարզի Աղցք գյուղում 387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցությանշրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի: Բյուզանդական ու պարսկական զորքերը հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարել եւ ժամանակի հարց էր նա եւ թագավորության վերացումը:

389թ. Արշակ III-ի մահից հետո Հռոմը իրազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին: Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.):

Նաեւս կառավարում էրՀայաստանի երկու մասերում: Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նա եւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը: Վռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու ՄեսրոպՄաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:

 

Վռամշապուհ արքան

Վռամշապուհ արքան

Վռամշապուհը կարգավորեց եւՊարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:

Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:

Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իրորդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ: 419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները` Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:

Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:

Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:

Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը: Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443): Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, ՈՒտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով: Թագավորության կորուստը ծանրհարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից: Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:
Վերջաբան

Պապ թագավորի կարճատեւ՝ 4-ամյա կառավարման տարիներին երկիրը բավականին առաջընթաց ապրեց: Նրա շնորհիվ եկեղեցին «անկախություն» ձեռք բերեց, այսինքն հայոց կաթողիկոսները այսլեւս ձեռնադրվելու համար չէին մեկնում Կեսարիա: Նա փակելով կուսանոցները՝ մեծացրեց ժողովրդի թիվը, հոգեւորականներին բանակ վերցնելով ունեցավ մոտավորապես 100 հազարանոց բանակ: Պապը իշխանության եկավ դժվարությամբ, սակայն շատ արագ սիրվեց ժողովրդի կողմից: Նա կրճատեց եկեղեցիների հողը, վերացրեց մի շարք հարկեր (պրղի, տասներորդ): Այսպիսով նա կարողացավ փոքրացնել եկեղեցու դերը պետական կառավարման հարցում:
Արշակունյաց արքայատոհմի անկումը անխուսափելի էր համարյա պառակտված երկրի պայմաններում: Չնայած այս ժամանակաշրջանում է ստեղծվում հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի շնորհիվ: Այդ ժամանակ հայոց թագավորն էր Վռամշապուհը:

Advertisements

One thought on “Պապ թագավորը եւ Արշակունյաց արքայատոհմի անկումը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s