2014-2015թթ. անհատական ուս-պլան

10375968_752941751425108_8287532540484043519_nԲարև՜ իմ այցելու: Արդեն ավարտեցի տասներորդ դասարանը. և տեղափոխվում եմ տասնմեկերրորդ դասարան: Հիմա կասես, թե ի՞նչ ունեմ պատմելու: Դե ինչ, քանի որ գիտես՝ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ապա պետք է նաև իմանաս, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ սովորական չէ: Այսպես հիմա ես նստած համակարգչի դիմաց, քեզ հետ եմ զրուցում, և ցանկանում եմ պատմել, թե ինչ նպատակներ ունեմ 2014-2015 ուս-տարում: Քանի որ արդեն որոշել եմ՝ ինչ եմ դառնալու, դժվար չէր կազմել գալիք ուս-տարվա ծրագիրը: Այսպես որոշեցի իմ հիմնական ժամանակը տրամադրել իսպաներեն, կենսաբանություն և հայոց լեզվի քերականություն առարկաներին: Իսկ ես հոգեբան եմ ուզում դառնալ: Հիմա կմտածես, թե ինչու եմ այդ դեպքում ընտրել իսպաներեն, անգլերենի փոխարեն: Ասեմ: Իսպաներեն լեզուն, քանի որ ուսումնասիրել եմ տասներորդ դասարանում, և սիրահարվել եմ այդ լեզվի գեղեցկությանն ու փափկությանը, չեմ ուզում թողնել և մոռանալ անցածս: Դե ինչ, իսկ անգլերենը ես այսպես թե այսնպես պարապում եմ՝ շաբաթական երեք օր, մեկ ու կես ժամ տևողությամբ: Ինձ թվում է դեռևս սա բավական է: Իսկ կենսաբանության և հայոց լեզվի քերականության ժամերը քիչ են, որպեսզի լիովին պատրաստ լինեմ քննությանը, այդ իսկ պատճառով կարող է լրացուցիչ ժամեր էլ վերցնեմ: Դեռ այս հարցին մինչև վերջ լուծում չեմ տվել: Ակումբային գործունեւոթյունս կթողնեմ նույնը, քանզի շատ եմ կապնվել խմբի անդամների, խմբիս ղեկավարի՝ ընկեր Հայկուշի հետ, և չեմ ուզի իրենց մենակ թողնեմ: Բացի դրանից ակումբս օգնում է ընդհանուր պատկերացումներ կազմեմ ապագա մասնագիտությանս մասին, և ավելի ու ավելի համոզվել մասնագիտությանս ճիշտ ընտրության մեջ: Ինչպես արդեն նշեցի, ժամանակս դպրոցում հիմնականում տրամադրելու եմ այս երեք առարկաներին, այդ իսկ պատճառով մաթեմատիկա և պատմություն առարկաներց կնտրեմ շաբաթական երկու ժամ ուսուցումը: Ֆիզկուլտուրա՜ն: Իհարկե՛ բասկետբոլ, էլ ուրիշ ի՞նչ: Հրաշալի սպորտաձև, սիրահարվել եմ արդեն: 😀 Ակտի՜վ, հետաքրքի՜ր, բա խմբի անդամները… Բա մարզիչս…
Շա՜տ կուզենայի սովորել նաև կիթառ նվագել, բայց ինչ արած, ժամանակս չի հերիքի….
Դե ինչ, երեևի թե այսքանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s