Հանքավա՜ն, Հանքավա՜ն

DSC_0168Հանքավա՜ն, Հանքավա՜ն: Երկար սպասված ու հետաձգված… Քո բնությամբ, քո հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ կանչում էիր մեզ: Եվ մենք եկանք: Եկանք մեծ խմբով, որպեսզի բացահայտենք քեզ, հինանայինք քեզանով…
Հավաքվեցինք ավանդույթ դարձած «Սբ. Երրորդություն» եկեղեցու մոտ, այնտեղից շարժվեցինք Հանքավան: Սկզբում մտանք ոսկու հանքավայր: Ծնանոթացանք, հետաքրքրվեցինք, բացահայտեցինք ու քանի որ շա՜տ քաղցած էինք, մի հրապուրիչ տեղում տեղավորվեցինք, քացներս հագեցրինք, խոտերի մեջ թավալ եկանք ու նկարվեցինք, ծաղիկ հավաքեցինք ու չմոռացանք, որ տաք ջուրը մեզ էր սպասում: Ուրախ տրամադրությունը և էներգիան պահպանելով հասանք տաք ջուր: Չիշտն ասած, այստեղ խիստ հիասթափություն ապրեցինք: Եկել էինք պատրաստված ու մեր առջև ծառացան  անմխիթար վիճակում գտնվող չորս սենյակ, որտեղ հազիվ թե մեծ հաճույքով վայելեիր ջրի բուժիչ հատկությունները: Մինչ մի քանիսը ընդունեցին բուժիչ լոգանքը, մնացածը մի հետաքրքրություն էին գտել: Ես չգիտեմ՝ ինչ էին անում մյուս երեխաները, բայց մենք մեր ակումբով ծառերի տակ նստած վայելում էինք զով եղանակն ու աննկարագրելի բնությունը, զրույցի էինք բռնվել…
Երկար չէինք կարող մնալ այստեղ: Պետք է գնայինք: Ասացին՝ եթե հետաքրքիր տեղ չլինի, տուն կվերադառնանք: Ճիշտն ասած չէինք ուզում, այսպես կանգ առանք Մարմարիկի ջրամբարի մոտ ու մեզ ուղեկցեցինք սկզբում զրույցը, ապա սարի դժվար մագլցումը և իջնելը: Այսպես իրար օգնելով, գլորվելով, ոտքերը օրոլելով, բազմաթիվ քերծվածքներ ստանալով ու անընդհատ մոտիկ երեվացող, բայց իրականում վերջը չերեվացող գագաթին հասնելու ցանկությունը պահած մագլցեցինք մինչև սարի գագաթը: Վերևից  դիտեցինք բնությունը ու մեզ համակեց մի հարց՝ ինչպե՞ս պետք է իջնենք: Դժվար էր, բայց հաղթահարելի..
Արդեն ժամը 5-ն էր, շուտ էր, բայց պետք է վերադառնայինք տուն:
Սա էլ եղավ մեր քաղաքից դուրս գնացած ճամփորդություններից ամենակարճը:

DSC_0047 DSC_0098 DSC_0153 DSC_0208 DSC_0214 DSC_0239 img_7151 img_7204 DSC_0260 DSC_0261 DSC_0096

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s