Անբացատրելի

butterfly-pose-balletԴողում եմ…. Դողում եմ ու չգիտեմ պատճառը…Զգում եմ այն ալիքը, որը ոտքերիցս բարձրանում է վեր, տարածվում ամբողջ մարմնովս ու ստիպում դողալ: Զգում եմ նաեւ այն չարագուշակ լռությունը, որը չի ուզում պոկվել հոգուցս ու դուրս գալ մարմնիս միջով: Այն ի՞նչ է, որ վերջույթներիս ազատություն է տվել, որ տարածվեն ու ճախրեն, ասես վերջույթներս ինձ չեն պատկանում, ինչ-որ մեկը նրանց ազատություն է շնորհել: Հոգիս անհանգիստ է, տագնապի մեջ, ուզում է դուրս վազել, բայց այն անտեսանելի կապանքները անընդհատ հիշեցնում են իրենց գոյության մասին ու չեն թողնում տարածվել ու  ծածկել մութ սենյակիս անլույս անկյունները, ու խլացնել այն ճանճի տզզոցը, որը հանդգնում է խզել այս հեղձուցիչ լռությունը: Դուր չի գալիս նաեւ բջջայինիս լույսը, որը սպանում է այն անհանգստացնող ու դուրեկան մթությունը, բայց մնում է վառ, քանզի ձեռքերիս մատները ուզում են արձանագրել այս մթնոլորտը, ու ծորակից անկարգորեն դուրս վազող ջրի անսպասելի կաթիլները ավելի են սաստկացնում գիշերվա խորհրդայնությունը, դարձնում այն հանելուկային ու դուրեկան: Ճիշտ է, լսվում են հեռավոր սենյակից ու իրենց անկարգ ձայնը թույլ է հասնում ականջիս, բայց, միեւնույնն է, լույսի ու ձայնի բացակայությունը սրում են իրեն սովորական ձայնը դարձնելով այն տարօրինակ րոպեներիս անբաժան մասը: Ու հարեւան սենյակից անվերջ առաջ ընթացող ժամացույցիս սլաքների ուժեղ ու հստակ ձայնը հիշեցնում է, որ կյանքը դեռ չի կանգնել, որ վարկյանները իրար գումարվելով դառնում են րոպեներ, ապա ժամեր, երկար ու անվերջ թվացող ժամեր…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s