Ու նորից՝ կզանգեմ…

4917941-xsmallԿզանգեմ…Լոկ խոսքեր մեր ամեն մի բաժանումից առաջ…Ուրիշ ես դու հիմա, կամ գուցե այդպիսին էիր, ես ուղղակի չէի տեսնում դա, կամ էլ գուցե այդպես ես ձեւանում, որովհետեւ չես ուզում հետս շփվել: Այդ դեպքում ես հրաժարվում եմ հասկանալ քեզ: Եթե այդպես է, էլ ինչու՞ ես կեղծավորի դիմակն առած համոզում, որ ափսոսում ես, որ մեր ընկերությունը էսպիսի վախճան ունեցավ, ու հավելում, որ կանես ամեն բան, որպեսզի վերականգնես մեր երբեմնի հարաբերությունները: Էլ ինչու՞ ես գնալուցդ առաջ միշտ ասում՝ կվերականգնենք, միայն թե ներեմ, ու ասում՝ կզանգես, այնքան բան ունես ինձ պատմելու: Ես էլ հիմարի պես ամեն անգամ ներում եմ քեզ, ու, հեռախոսից պոկ չգալով, ամեն զանգի մեջ նշմարում եմ քո պատկերը, բայց դու չես զանգում, չես զանգում ոչ էլ հաջորդ օրը, չես զանգում մինչեւ հերթական անգամ ինձ տեսնում ու ասում ես՝ կզանգեմ: Ու ես էլի հավատում եմ, որովհետեւ սիրում եմ, ինչքան էլ մտքիցս դուրս չգան այս «խոստումներիդ իրականացումները», մեկ է սիրում եմ, հոգուս խորքում եւս մեկ անգամ ներում: Բայց արդեն հոգնել եմ… Հոգնել եմ ամեն ինչից, հոգնել եմ խոստումներիցդ, հոգնել եմ սպասելուց եւ եւս մեկ անգամ հիասթափվելուց, հոգնել եմ անվերջ արցունքներ թափելուց, հոգնել եմ անքուն գիշերներ անցկացնելուց, հոգնել եմ քեզ այդպես ուժգին սիրելուց…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s