Ինչու են մարդիկ քայլում կարմիր ճանապարհով

lawsuit   Ինչու՞ են մարդիկ խախտում օրենքները: Ինչու՞ են ոտնահարում մնացածների իրավունքներն ու դառնում հանցագործ: Ինչու՞ են անտեսելով օրենքները, կառուցում իրենց կյանքն ու համբավը, որը հասարակության մեջ առաջացնում է զգուշավորություն: Հարցե՜ր, հարցե՜ր… Հարցեր, որոնք մարդկանց ստիպել են կատարել հետազոտություններ՝ պարզելու, թե վերջապես ո՞րն է այս հարցի պատասխանը: Շատ հոգեբաններ աշխատել են այս ուղղությամբ, կատարել հետազոտություններ, հանգել եզրակացությունների եւ վերջապես գրել իրենց եզրահանգումների մասին, բայց դրանցից ոչ մեկը չի կարողանում մինչեւ վերջ արդարացնել իրեն: Օրինակ մի եզրահանգման էր հանգել Չեզարե Լոմբրոզոն, ըստ որի մարդիկ քայլում են կարմիր ճանապարհով ոչ թե կյանքի եւ արտաքին գործոնների ազդեցության պատճառով, այլ անատոմիական կառուցվածքի պատճառով՝ օրինակ կմախքի ձեւը: Այսինքն մարդիկ հանցագործ ոչ թե դառնում են, այլ` ծնվում: Համենայն դեպս այդ վարկվածը հերքվել է:

Քանի որ այս հարցը դեռ մնում է մութ, ապա շատերս ունենք մեր ուրույն կարծիքն ու մտքերը այս թեմայի հետ կապված: Թերեւս ես հակված եմ այն մտածելակերպին, որ մարդիկ խախտում են օրենքները ելնելով իրենց կյանքում ձեռք բերած հոգեբանական վիճակից: Այսինքն, իմ կարծիքով, օրենքների խախտման պատճառ կարող է լինել ինքնագնահատականի պակասը, դժվար սոցիալական վիճակը, հասարակության համար չընդունելի միջավայրը, ընտանեկան հոգեբանական վիճակը եւ այլն:
Մեզանից շատերն ունեն իրենց ինքնագնահատականը: Մեզանից շատերի մոտ այն բարձր է, մյուսների մոտ նորմալ, իսկ կա հասարակության մի զանգված, որը իրեն շատ ցածր է գնահատում: Ինչպես գիտենք, ամեն ինչի քիչը եւ շատը մի խնդրի է ի վերջո հանգեցնում: Բացառություն չէ նաեւ սա: Այսպես տեսնում ենք սեփական ուժերի վրա անվստահություն, ուշադրության պակաս, կամ ընդհակառակը՝ սեփական ուժերի վրա վստահության մեծ կուտակում, իրենը ցույց տալու մեծ ձգտում: Երկու դեպքում էլ մեկն է՝ ինչպես ավելի շատ աչքի ընկնել:  «Ապա ինչու՞ չխախտել մի որեւէ օրենք, եւ այսպես աչքի ընկնել հասարակության շրջանում: Հետո ի՞նչ, որ իմ մասին վատը կխոսեն, կարեւորը կխոսեն:» Այսպես են մտածում նրանցից շատերը, եւ ահա ծագում է մի հանցագործություն: Ի՞նչ է, անցյալում էլ մարդիկ այդպես չէին կարծում: Հիշենք մի պարզ օրինակ՝ աշխարհի յոթ հրաշալիքներից Արտեմիսի տաճարը չի՞ հրդեհվել փառամոլության մոլուցքից կուրացած եւ իրեն կորցրած եփեսացի Հերոստրատեսի ձեռքով: Ճիշտ է, այստեղ այրվեց ընդհամենը տաճարը, բայց այս մարդու անունը գիտեն շատերը, եթե ոչ բոլորը, բայց ինչ տարբերություն ուշադրության ձգտող մարդու համար կայրվի տաճար, թե կսպանվի մարդ: Ես չեմ խոսում բոլորի մասին, քանի որ շատերը ունեն խիղճ, եւ այդ խիղճը միշտ էլ կստիպի փնտրել ուրիշ ճանապարհներ:
Շատերս այժմ ապրում ենք դժվար սոցիալական վիճակում: Ոմանք այնքան են վատ ապրում, որ չեն կարողանում ընտանիքի համար գոնե մինիմալ ուտելիք հայթայթել, մինչ մեր կողքին ապրում են նաեւ հարուստներ, որոնց սառնարանում կգտնես ամեն ինչ, ում ավտոտնակներում շարված են թանկագին մեքենաներ, ում հաշվեհամարների վրա գնալով ավելանում են գումարներ, ովքեր հոգ չեն տանում իրենց կողքին գոյատեւողների մասին: Այսպես շատերի մոտ կարող է առաջանալ խանդ, մրցակցության ձգտում, եւ եթե այստեղ մարդու խիղճը բացառվում է, իսկ աշխատանք հայթայթելը անցնում ապարդյուն, ծնվում է կողոպուտ:
Օրենքը ոտնահարողներ կարող են նաեւ դաստիարակվել: Միգուցե նրանք դաստիարակվում են ծնողների կամքից անկախ, բայց ընտանեկան ոչ նորմալ հոգեվիճակը շատ մեծ է ազդում երեխայի վրա, որը վերջում կուտակվում է եւ դառնում բացասական մի բան: Ճիշտ է, այն երեխաները, ովքեր ունեն ուժեղ անհատականություն, հաղթահարում են դա, բայց եկեք չմոռանանք, որ մեզանից քչերն են օժտված այդ ունակությամբ:
Այսպիսով ես հանգած եմ այն համոզման, որ այս խնդիրն ունի անհատական բնույթ եւ ձեւավորվում է անհատական կյանքի ընթացքում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s