Ագահ սիրտը կշտացավ

729667«Պատմություններ սիրո, խենթության եւ մահվան մասին»… Ինչ էլ ճիշտ տեղ է զետեղել Օրասիո Կիրոգան իր «Ադամանդը» պատմվածքը: Իրադարձություններ, որոնք իրար հետեւից հաջորդում են իրար եւ վերջում հանգում մի խենթ վերջաբանի, այնպիսի վերջաբանի, որ ընթերցողը չէր սպասի, ու կթողնի իր հետեւից բուռն քննարկումներով լի մի ամբողջ ժամեր: Հակադրումներ կնոջ եւ ամուսնու կերպարների մեջ, տարբեր բեւեռներում գտնվող բնավորություններ ու դրանց համակցում, թույլ եւ ուժեղ, հարմարվող ու անհանդուրժող բնությունների բախում…
Ահա այսպիսի մի իրավիճակ է նկարագրվում «Ադամանդը» պատմվածքում: Վեհությունը տենչող, ադամանդների եւ գեղեցիկ զգեստների համար խելագարվող գեղեցիկ Մարիան հազարավոր երկրպագուներից հոգնած, եւ վտանգներից զգուշանալով նյարդայնացած ամուսնացել էր արդար ու խղճուկ, հարմարվող եւ կնոջը սիրող ոսկերիչ Քասսիմի հետ: Ինչպես արդեն նշեցի Մարիան ադամանդների համար խենթանում էր, եւ չէր կարողանում իրեն զսպել, երբ Քասսիմը ինչ որ մեկի համար ադամանդ էր հղկում, կամ այդ շքեղ քարը դարձնում էր ճարմանդ,  դրանով շքեղացնում ինչ-որ կնոջ ապարանջանը կամ վզնոցը: Ամեն անգամ կինը վերցնում էր դեռ չավարտված գործը, գնում, հայելու դեմը սքանչանում դրանով, իրեն դնում այդ վզնոցի երջանիկ սեփականատիրոջ տեղը, հետո ջղաձգումներով, լաց ու կոծով գնում իր սենյակը: Իսկ Քասսիմն աշխատասենյակից լսում էր կնոջ հեծկլտոցը, գնում իր մոտ եւ ասում.
-Կսարքեմ, համենայն դեպս, երբ կարողանամ, քեզ համար էլ կսարքեմ:
Բայց կինը միեւնույնն է, լացում էր ու ասում.
-Բա դու տղամա՞րդ ես:
Քասսիմը, իր համակցումների վրա հակված, չէր դադարում մատները շարժել:
— Երջանիկ չես ինձ հետ, Մարիա, – արտահայտվում էր քիչ անց:
— Երջանի՜կ: Եվ դեռ համարձակություն ունես այդ բանն ասելու՞: Ո՞վ կարող է երջանիկ լինել քեզ հետ: Ամենավերջին կի՛նն անգամ չի կարող… Ա՛յ ողորմելի սատանա, – եզրափակում էր ջղագրգիռ հռհռոցով և հեռանում:
Գիշերները Քասսիմը նստում էր, հղկում եւս մի ադամանդ, որպեսզի որքան հնարավոր է շուտ գոհացնի կնոջը: Կինը ստանալուն պես վերցնում էր դա, հիանում, պճնվում հայելու դիմաց: Բայց մի քանի ժամ անց տեսնում էր պատուհանից այն կողմ քայլող գեղեցիկ հագնված կանանց ու գլխին տալիս, մեղադրում Քասսիմին, այդ ողորմելիին իր կյանքը գողանալու մեջ:
Մարիայի տեսած վերջին ադամանդը ամենասքանչելին էր մնացած բոլորի միջից: Քարի մաքրությունն ու փայլն ուղղակի ապշեցրել էին իրեն: Այս քարի համար Մարիան ամենաշատը տառապեց, ի վերջո դրդելով Քասսիմին այդ քարը մխրճելով կշտացնել իր ագահ սիրտը:

Օրասիո Կիրոգա- Ադամանդը

Advertisements

One thought on “Ագահ սիրտը կշտացավ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s