Կարդալով Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»…

1402834_771153279577643_1996084518_oԻնչքան էլ հասարակությունը լինի հավասար, միեւնույնն է, միշտ էլ կգտնվեն մարդիկ իրենց բոլորից բարձր դասող:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գիրքը քննադատում է տոտալիզացիան, ինչին հանգեց Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո: Այստեղ ներկայացվում է այն փաստը, որ Աստծո ստեղծած ամենակատարյալ էակը, որը պետք է գլուխ կանգներ իր ստեղծած բնությանը, ունի իշխանության անվերջ ձգտում: Ինչքան էլ հասարակությունը լինի հավասար, միեւնույնն է, այնտեղ լինելու են գռփող, իրենց հավասարից ավելի բարձր դասողներ, ովքեր հետեւում են «Բոլորն անասուններն հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները» սկզբունքին(խոսքերը գրքից): Ինչպես նաեւ հասարակությունում կան մարդիք, ովքեր ուղղակի գովերգում են այդ սկզբունքն, առանց իրենց ուղեղի տեղից քիչ ծալքերն աշխատացնելու: Նրանք գովերգում են իրենց վերադասներին, եւ խանգարում հասարակության մտածող զանգվածին, որը փորձում է վերլուծել իրավիճակը: Արդյունքում մենք ունենք բարձր դաս՝ գռփող եւ «ազնիվ», միջին դաս՝ մտածող, եւ չմտածողների մի հոծ զանգված, որը միշտ երգում է իրեն ասվածը: Գրքում դրանք ասոցացվում էին մտածող դաս՝ խոզերի, միջին դաս՝ ձիերի եւ չմտածողների դաս՝ ոչխարների հետ: Ինչ էլ ճիշտ այլաբանության համար օգտագործել է կենդանիներին Օրուելը:
Մարդը ստեղծված է իշխելու, տեր կանգնելու իրեն շրջապատող աշխարհին, եւ պատմությունից էլ բոլորիս քաջ հայտնի է, որ ցանկացած հավասար քաղաքացի ունեցող երկիր, ի վերջո բաժանվում է խավերի եւ դասերի: Ուղղակի շա՜տ ափսոս, որ մենք այժմ ապրում ենք խոզերի կողմից կառավարվող երկրներում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s