Խնդրում եմ

images (2)Հին օրեր,
Անհոգ օրեր,
Մեղմիկ օրեր,
Քնքուշ օրեր,
Դուք էլ անցաք հավիտյան,
Ու թողեցիք լոկ մի հուշ
Անկենդան այս հուշերում:
Դուք մնացիք ասես մի լույս,
Ասես ճրագ այդ խավարում,
Ձեզնով լցվեց հուշասենյակս,
Ձեզնով շողաց նրա անկյունը:
Հե՛տ եկեք, հե՛տ, կարիքն ունեմ ձեր,
Եկե՛ք, վառե՛ք, լուսավորեցրե՛ք
Անկյունն այս գորշ,
Եկե՛ք, լցրե՛ք խինդով այս լուռ
Ու ծանրաշունչ սենյակն նորից:
Վերադարձրեք այն, ինչ կար,
Ինչ գնահատվում էր, արժեւորվում:
Հե՛տ եկեք, հե՛տ, եկե՛ք նորից,
Եկե՛ք հանդարտ, մեղմիկ, սահուն,
Հասե՛ք խնդրում եմ վերջապես ինձ,
Գրկե՛ք, սեղմե՛ք ամու՜ր-ամուր,
Ու մի բաց թողեք ինձ ձեր գրկից,
Մի՛ հեռացեք դուք նորից,
Մի՛ թողեք ինձ մեն-մենակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s