Ապաբարոյականությունը Զոհրապի նովելներում

Վախը բարոյականության մայրն է:

ՖրիդրիխՆիցշե

imagesՖ. Նիցշեն իր բազմաթիվ աշխատություններում ջրի երես է հանում բարոյական կեղծիքը: Նիցշեական գաղափարները արագ տարածվեցին և՛ Եվրոպայում, և՛ մեզանում: Նիցշեն ուշադրությունը դարձնում է  այն հանգամանքին, որ նախապաշարումներից ազատվելն այնքան էլ հեշտ գործ չէ, իսկ նոր բարոյականություն (բարու և չարի նոր ըմբռնում) ներմուծելը հոգևոր հեղափոխություն է, որն իրականացնելուն ժամանակ է հարկավոր:
XIX և XX դարի ստեղծագործողների ստեղծագործությունների հիմնական թեմա էին նիցշեական «ապաբարոյականությունը» (իմմորալիզմ): Այն ստեղծագործողները, ովքեր երգում էին նորը, վեհը, բարձրը, իրենց կյանքում տառապում և մենակ էին. պատճառը նորի պահանջն էր, որը նրանք քարոզում էին: Այս տեսանկյունից կարելի է դիտարկել Գ. Զոհրապի նորավեպերը: Նրա նովելների հերոսները տառապում են, ձգտում մարդկային երջանկության, սակայն ընդունված, քարացած «բարոյականությունը» խանգարում է մարդուն լինել երջանիկ, քանի որ հասարակական կարծիքը ձևավորում են էմոցիոնալ ժանտախտակիրները: Ըստ Վ. Ռայխի՝բնավորությունը լինում են երեք տեսակ՝ գենիտալ, նևրոտիկ եւ էմոցիոնալ: Էմոցիոնալ  բնավորության տեր մարդիկ իրենց մտածողությամբ համապատասխանում են իրենց մտածելակերպին, գենիտալ բնավորության նման: Նրանց մտածողությունները պատրաստեն, սակայն երբեմն կարող են հանգել իռացիոնալ որոշման՝ հիմք հանդիսացնելով «պապականը», ավանդականը՝ այդպիսով արդարացնելով իրենց որոշումը: Նևրոտիկ բնավորության նման էմոցիոնալները կարող են քարոզել բարձր գաղափարներ, սակայն երբ դրանք պետք է բարձրաձայնել, իրականություն դարձնել, նրանք ենթագիտակցաբար վախենում են նորից, անորոշից, ցուցաբերում կատաղի դիմադրություն:
Գ. Զոհրապի «Այրին» նովելը ողբերգական է: Այստեղ Զարդարը, կորցնելով իր ամուսնուն պանդխտության կործանիչ ճահճի մեջ, մի «ծառա» է դառնում իր ամուսնու ընտանիքի համար: Բայց նրա ամուսնությունը օրհնված էր եկեղեցով, իսկ իր աչքի առջև ուներ իր բախտին արժանացած սկեսուրին, ամուսնու հորեղբորորդիների, եղբայրների կանաց: Զարդարը եկեղեցում աղոթում է և մինչև իր կյանքի վերջ հույսով սպասում ամուսնուն. Զարդարը երջանիկ չէր:
«Լուսահոգին» նովելում Նիկողոս աղան, «բարոյականից» ելնելով, չի ուզում ամուսնանալ, մինչև չկատարի իր բարոյական պարտքը՝ ամուսնացնի իր քույրերին, որը նրան չէր հաջողվում: Եվ քանի որ իր հայրն էլ դեմ էր իր սրտի առաջին ընտրյալին, նա թաքուն ամուսնացած էր իր սրտի երկրորդ ընտրյալի հետ և ուներ երկու երեխա: Բոլորը գիտեին այս փաստի մասին, բայց ոչ մեկը դա չէր բարձրաձայնում, այլ ավելի ու ավելի էին թաքցնում այդ փաստը հասարակական լռության մեջ: Նիկողոս աղան կապված էր այդ կնոջ հետ նաև այն բանի համար, որ նախապաշարմունք ուներ, թե այդ կինը իր գործերին հաջողություն է բերում: Նիկողոս աղան ուզում էր բարձրաձայնել իր կնոջ մասին, սակայն իր բերանը փակում էին «բարոյականի» ամեն տեղ հասնող ձեռքերը:Նա իր հասարակությանը շատ արժանի մի անդամ էր՝ խոնարհվող «բարոյականությանը» և «ավանդապաշտ»՝ հոր կամքին հլու: Չնայած ծածուկ անում էր ճիշտ հակառակը՝ «չբռնված գողը գող չէ» կարգախոսին հետևելով: Մահից հետո հասարակությունը նրան թաղեց իբրև մի պատվավոր մարդու, քանի որ, ժողովրդի կարծիքով, պատիվը ոչ թե կարգուկանոնից չշեղվելու, այլ «շեղումները չցուցանելու»  մեջ է: Սակայն նա այդքան հանցագործ չէր, որքան զոհ: Մի այդպիսի զոհ էր նաև իր չամուսնացած քույրը, ով չէր ուզում իր եղբոր երկու որդիներին դարձնել ժառանգ:
Որոշ նովելներում հերոսները չունեն հոգեկան ազատություն, այլ ճնշված են կեղծ նախապաշարումներով, բարոյականությամբ: «Սառա» նովելում հերոսուհին փայլում է իր պարտավորությամբ դեպի իր հիվանդ ամուսինը: Նա բացահայտ «խնամում» է իր ամուսնուն՝ հոգու խորքում սպասելով ամուսնու մահին, որից հետո, առանց որևէ հոգեկան տառապանքի, դրական է պատասխանում իրեն սիրահետողին, քանի որ,ըստ հասարակական բարոյական սահմանումների, նա արդեն ազատ է: Նա էլ է հասարակական կարծիքի մի զոհ: Իսկ այն հերոսները, ովքեր վեր են այս կեղծիքից, ովքեր չեն կրում բարոյականության կեղծ դիմակն իրենց երեսներին, չեն ապրում, այլ մեռնում են աստիճանաբար, մեռնում են՝ չհարմարվելով հասարակական նորմերին:  «Հակոբիկը» նովելում գլխավոր հերոսը, ազատվելու համար ծանր սոցիալական վիճակից, առանց սիրո ամուսնանում է ավանդապաշտ մի կնոջ հետ և դառնում տնփեսա: Հասարակական նոր դիրք գրավելուց հետո իրեն բարևողներն էլ են շատանում, նույնիսկ հայտնվում են նախանձողներ: Սակայն նա չի դիմանում հասարակական կեղծ նախապաշարմունքներին: Իր մահից հետո նրան թաղումն էլ կազմակերպվում է հավուր պատշաճի, թերթերն էլ, ըստ ընդունվածի, ծանուցում են, թե նրա մահը «ի խոր սուգ համակեց տնեցիները»,  այն ինչ իրականում «անոր մեռնելովը  ոչ ոք ցավ մը զգաց»: Նրա այրին մի տարի սև է հագնում՝ կրկին ըստ ընդունվածի. «ընդունված սովորությունները ամենքն ալ հարգվեցան ու պահպանվեցան»… Այս «ծիսակարգը» շատ-շատերի ապրելակերպն է և կյանքի իմաստը: Իսկ այդ տղան մեռավ՝ հասարակական կեղծիքին չհարմարվելով:
Զոհրապյան արձակում հետաքրքիր մի երևույթ էլ կա, որը պայմանավորված է նորավեպի գրական ժանրի առանձնահատկությամբ. երկը վերնագրվում է մի  հերոսի անվամբ, որն անմիջականորեն չի մասնակցում ծավալվող գործողություններին, սակայն ամեն բան անցնում-դառնում է նրա շուրջ՝ ինքնաբերաբար այդ հերոսին դարձնելով օղակ, որտեղից սկիզբ է առնում սրընթաց զարգացող գործողությունը: Դիպուկ օրինակ է «Ճեյրանը»: Հերոսուհին գրեթե չի երևում, այնինչ գործողությունը, դեպքերը պայմանավորված են նրա գոյությամբ: «Ճեյրան» վերնագրում հեղինակը խտացնում է ասելիքը:
Այս տեսանկյունից հետաքրքիր է «Մագթաղինեն»: Վերնագրից երևում է, որ հերոսուհու անունն է սա, սակայն նովելի ոչ մի դրվագում չի հիշատակվում հերոսուհու անունը: 16 տարեկանում նա իր ուսերի վրա է վերցնում իր ընտանիքը պահելու ամբողջ հոգսը  և դառնում մարմնավաճառ: Նա մարմնավորում է սոցիալական ծանր վիճակից կյանքի հատակն ընկած կնոջ կերպարը: Սակայն նա գիտակցում էր իր արարքների ամբողջ սրբապղծությունը, բայց չէր գնում եկեղեցի, ասում. «…չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ… զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա»:Նա անուղղելի անառակ չէր, այլ կյանքի բազմաթիվ զոհերից մեկը:
Այս կնոջ կերպարը արտացոլվում է նաև համաշխարհային արվեստում և մշակույթում՝  Վեյդենի «Մարիամ Մագթաղենացի», Ռուբենսի «Խնջույք փարիսեցի Սիմոնի տանը» կտավները, Բ. Պաստերնակի «Մագթաղինե» բանաստեղծությունը և այլն: Այս ամենի հիմքում Ավետարաններն են, որոնցից էլ իրենց նյութերը քաղել են արվեստագետները: Ավետարանում Մարիամ Մագթաղենացին ապաշխարած անառակ կնոջ կերպարն է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Զոհրապը այս վերնագրով մերկացնում է կնոջ էությունը, այլ ոչ թե տալիս հերոսուհու անունը:
«Փոստալ» նովելն ասես «Մագթաղինե»-ի շարունակությունն լինի: «Սուրբիկ» հանումը իր անունը կրում էր պատվով, իրեն բնութագրելով: Այստեղ կարելի է տեսնել «սրբի» դիմակի տակ թաքնված մի հոգի, որը անում էր ամեն ինչ՝ նախապաշարումներից դրդված:
Զոհրապի նովելներում անթաքույց ցուցադրվում են հասարակական  հարաբերությունների կեղծիքը, վերարժևորվում են արժեքները, նա պահանջում է ստից, ցուցադրականից զերծ մարդկային  հարաբերություններ, առաջ քաշում Մարդացման պահանջ:
Աղբյուր

Advertisements

One thought on “Ապաբարոյականությունը Զոհրապի նովելներում

  1. Pingback: Alvard Manukyan

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s