Ընթերցողի աչքերով

nar-dosՈւժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Advertisements

One thought on “Ընթերցողի աչքերով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s