Դժվարատես կծիկի վերջը դառն էր…

6941«Սպանված աղավնին» Նար-Դոսի գլուխգործոցներից է, որի միտքը հեղինակն ունեցել է մի քանի տարի, սակայն համարձակվել է գրի առնել միայն 1889  թվականին:

Այս գլուխգործոցը նախկինում գործած արարքների, վրեժի ծարավի հագեցումն է ներկայում: Այստեղ նկարագրվում է վրեժի ծարավը, մարդու հոգեկան ապրումների բոլոր հնարավոր հետեւանքները: Պատմվածքը սկսվում է անհասկանալի ամուսնությամբ, վերջանում անսպասելի շրջադարձով: Նոր տեղեկություններ անցյալից…ներկայի ապրումների արդարացում… հույզերի եւ խելահեղությունների անվերջ հոսք…

Պատմվածքը սկսվում է Գարեգին Սիսակյանի եւ Սառայի առաջին իսկ հանդիպումից կայացած նշանդրեքով: Միքայելը, իմանալով, որ այդ զույգի խաչեղբայրն է, մի օր հյուրընկալվում է Սառայի ընտանիք Գարեգինի հետ միասին: Այս հանդիպման ժամանակ Սառան իրեն պահում է ինչպես իսկական խելագառ, սակայն այս հոգեկան անհասկանալի ակտիվությունը չի փոխում Գարեգինի կարծիքը Սառայի մասին, եւ հարսանիքն ի վերջո կայանում է:

Պատմվածքի երկրորդ մասում հայտնվում է Միքայելի դասընկերը, ում հետ արդեն երկար ժամանակ էր, ինչ չէր խոսել, ով մի հետաքրքիր պատմություն ուներ Սառայի հետ, եւ որը բացահայտվում է այն ժամանակ, երբ Միքայելը կարդում է Ռուբեն Թուսյանի՝ իր նախկին դասընկերոջ, պատմվածքը: Այստեղից պարզ է դառնում, որ Ռուբեն Թուսյանը մի գեղեցիկ ամառ անտառում հանդիպում է Սառային, եւ սիրային կապի մեջ մտնում նրա հետ: Մի օր վերեւում սպիտակ աղավնի թռչելուց Ռուբենը հրացանով կրակում է եւ սպանում թռչնակին, Սառան տեսնելով աղավնուն, այդ պատմությունը վերագրում է իրեն եւ սկսում հեկեկալ: Երբ Թուսյանը հեռանում է իր հորեղբոր ամառանոցից, որտեղ գտնվող անտառում ծանոթացել էր Սառայի հետ, սկսում է նամակագրություն պահպանել աղջկա հետ, որը հետագայում մարում է:
Եւ ահա, մի քանի տարի անց Սառան տեսնում է Թուսյանին, եւ ցանկանում վրեժ լուծել նրանից: Նա այդ գործը հանձնարարում է իր ամուսնուն: Եվ միայն այդ ժամանակ են պարզ դառնում Սառայի հետաքրքիր եւ անհասկանալի հարցերը: Գործողությունների շարադրման ընթացքում պարզ է դառնում, որ Սառան երեխայի էր սպասում Թուսյանից, եւ որին նա իր ձեռքերով խեղդում է:
Ի վերջո Գարեգինը չի կարողանում սպանել Ռուբենին, իսկ Սառան գալով Միքայելի տուն, մթության մեջ կրակում է, եւ իրեն թվում է թե սպանել է իր սպանված որդու հորը:
Պատմվածքի հանգուցալուծումը հղի Սառայի մահն է ծննդաբերության ժամանակ:
Անսպասելի է այս պատմվածքի ամեն մի հատվածը, խոսքը, շարժումը, հուշը… Անհասկանալի է եւ մտածելու այս պատմությունը, ասես խճճված կծիկ լինի, որի վերջը հազիվ է նշմարելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s