Պատմվածք եւ նովել: Զոհրապ-նորավեպեր

0005Պատմվածք եւ նովել

 

Պատմվածքը եւ նովելը փոքրածավալ, արձակ ստեղծագործություններ են: Ունեն քիչ հերոսներ, նկարագրում են մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ:
Պատմվածքը եւ նովելը իրար շատ նման են, սակայն ունեն որոշ տարբերություններ:
Ի տարբերություն պատմվածքի՝ նովելում դեպքերն ու իրադարձությունները զարգանում են շատ արագ, ունենում են անսպասելի վերջաբան: Եթե պատմվածքում հեղինակը կարող է շեղվել թեմայից եւ պատկերել ինչ-որ պատկերներ, ապա նորավեպը չունի այդպիսի պատկերումներ:

 

Զոհրապ- նորավեպեր

«Զաբուղոն»

«Զաբուղոն» նովելը մի վաճառական-գողի եւ գեղեցկադեմ Վասիլիկի սիրո մասին է: Զաբուղոն կարողանում էր քանդել բոլոր դժվար կողպեքները, եւ դա իրեն հաճույք էր պատճառում: Եվ Զաբուղոնի այս գողտրիկ կյանքն ու գողտրիկ հարաբերությունները դուր չէին գալիս Վասիլիկին, քանզի վերջինս ազատություն էր սիրում, ուզում էր պատմել բոլորին իր սիրո մասին, չթաքնվել: Եվ այս ամենն է ստիպում Վասիլիկին սիրել ուրիշ տղամարդու եւ մատնել Զաբուղոնին: Վասիլիկի հանդեպ սերը իր վերջո ստիպում է Զաբուղոնին փախչել բանտից, նորից տեսնելու համար նրան: Սակայն նա շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրած էակին ուրիշի գրկում, նա ցանկանում է սպանել երկուսին էլ, սակայն մի ուժ այդ վերջին հարազատին կորցրած էակին ստիպում է զենքը դնել մի կողմ եւ նորից վերադառնալ բանտ:

Այս նորավեպի վերջնաբանը անսպասելի էր, ինչ-որ տեղ անհասկանալի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ընթերցող մինչեւ վերջ հավատացած էր, որ Զաբուղոն սպանելու է երկու սիրահարներին, բայց արի ու տես, որ մի պտույտ է տեղի ունենում եւ ամբողջ պատմվածքի ավարտը ընթերցողին պահում է ապշահար վիճակում: Վերջնաբանը ինչքան անսպասելի էր, այդքան էլ հեռու էր ռեալիզմից, քանզի իրական կյանքում շատ քչերն ունեն ուժեղ կամք, եւ շատ քչերին է հաջողվում կառավարել սեփական հույզերը: Եթե հնարավորություն ունենայի շարունակել եւ գրել նորավեպի ավարտը, ապա հետեւելով ռեալիզմին, կգրեի սպասելի եւ ողբերգական ավարտ:

 

«Ճիտին պարտքը»

Սա Հուսեփ աղայի ողբերգական կյանքի պատկերումն է: Նա իր ուսերին ուներ երկու աղջիկներին պահելու պարտականություն: Սակայն իր աշխատանքի ողբերգական վիճակը վերջում ստիպում է հերոսին նետվել ջուրը հենց այն կամրջից, որտեղից նա ամեն օր իր անբաժանելի եւ չլցվող պայուսակը ձեռքին նստում էր գնացք եւ ուղեւորվում իր լքյալ աշխատասենյակը՝ բախտի քմահաճույքին թողնելով իր երկու մանկահասակ երեխաներին:

Այս նորավեպը ինքնին ռեալիզմ է: Ես համաձայն եմ հեղինակի առաջարկած ավարտի հետ, չնայած որ կարծում էի, թե աղան կմահանա իր բնական մահով, եւ գոնե կմտածի իր երկու մանկահասակ աղջիկների մասին: Սակայն իրական կյանքում մարդկանց մեծամասնությունը այդքան էլ ուժ չունի պայքարելու կյանքի արհավիրքների դեմ, եւ նրանք շատ շուտ են հանձնվում, ինչը նաեւ նկարագրվում է նովելում: Որպես վերջնաբան, այս տարբերակը թերեւս ամենազդեցիկն է եւ հիմնավորվածը, չնայած ստիպում է ընթերցողին մտածել, թե ինչ կլինի իր երկու աղջիկների հետ: Ըստ իս Հուսեփ աղայի աղջիկները մի կերպ իրենց սովից փրկելու համար վերջ ի վերջո ճարահատյալ ընտրում են աշխարհի ամենահին մասնագիոտությունը…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s